Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը. ԱՀ նախագահի խոսնակ

27.09.2020, 09:17
ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի հաղորդմամբ, հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը
Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը. ԱՀ նախագահի խոսնակ
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել:

Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը:

«Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը», – նշել է Պողոսյանը:–0–