Համբուրգի հայերը փակել են Բելգիա–Ֆրանսիա մայրուղին` աջակցելով Արցախին, հետո շարժվել են դեպի Եվրախորհրդարան
16.10.2020,
13:02
Համբուրգի հայերը փակել են Բելգիա–Ֆրանսիա մայրուղին` աջակցելով Արցախին, հետո շարժվել են դեպի Եվրախորհրդարան

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Համբուրգի հայերն ուրբաթ կազմակերպել են խաղաղ ակցիա` ի աջակցություն Արցախի, փակելով Բելգիա–Ֆրանսիա պետական մայրուղին։
Այնուհետև ցուցարարները շարժվել են դեպի Եվրախորհրդարան։
Մոտ մեկ ժամ ճանապարհը փակ է եղել, ինչից հետո ֆրանսիական ոստիկանությունը թույլատրել է, որպեսզի լրագրողները մոտենան ակցիայի մասնակիցներին։
Ինչպես նշել են ցուցարարները, նրանց հիմնական խնդիրն է հասանելի դարձնել Արցախի մասին ինֆորմացիան, որպեսզի ժողովուրդը Եվրոպայում իմանա ճշմարտությունն ու ճիշտ գնահատի իրադարձությունները, որպեսզի հնարավոր լինի դադարեցնել ռազմական գործողությունները։ Նրանք նաև կոչ են արել Ֆրանսիային և Բելգիային ճանաչել Արցախի անկախությունը։
Ակցիայի ավարտից հետո ցուցարարները շարժվել են դեպի Բրյուսել, որտեղ Եվրախորհրդարանի շենքի մոտ նախատեսում են կազմակերպել բողոքի ակցիա` իրենց ձայնը եվրախորհրդարանականներին լսելի դարձնելու համար։–0–