ՀՀ ՊՆ–ն ներկայացրել է Արցախում ռազմական գործողությունների դինամիկ քարտեզը (ՎԻԴԵՈ)
23:13
24 Հոկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է առաջնագծի դինամիկ քարտեզը։
Ինչպես ներկայացված է քարտեզում, հարավ–արևելյան ուղղությամբ դիվերսիոն խմբերի դեմ մարտերն ընթանում են Հադրութից հյուսիս ընկած հատվածում։
Մի քանի օր առաջ Բերձոր ներթափանցելու փորձի ժամանակ հակառակորդը կանգնեցվել է Արփագետիկ, Արար և Աղավնատուն գյուղերի մոտակայքում, և հետ է մղվել ։ Ակտիվ, բայց լոկալ ռազմական գործողություններն ընթանում են Իշխանաձոր գյուղի մոտակայքում և դրանից դեպի հյուսիս։
Նշվում է, որ դեպի արևմուտք շարժվելիս` դեպի Հայաստանի սահման, հակառակորդին հաջողվել է հասնել Կովսական քաղաքի մոտ, որտեղ էլ կանգնեցվել է։
Այսպիսով, ադրբեջանական ԶՈւ–ի ժամանակավոր վերահսկողության տակ է գտնվում Հադրութից հարավ ընկած տարածքը` մինչև Կովսական։ Հյուսիսում հակառակորդի վերահսկողության տակ է մի փոքր հատված` Թալիշ գյուղի մոտակայքում։
«Քարտեզը փոփոխական է, մշտական չէ, որովհետև ինչպես նշել եմ, մարտական գործողությունները նախ օջախային են, երկրորդ` դրանք արագ փոփոխվում են, շատ տեղերում կարող է հայտնվել մի փոքր հետախուզադիվերսիոն խումբ կամ գրոհիչ առանձին հրոսակախումբ` զրահատեխնիկայով կամ փոքր, թեթև տեխնիկայով, որը կարողանա առաջ գնալ, դա անմիջապես Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից ներկայացվի որպես հաղթանակ, հաջողություն և հաջորդ օրը կամ մի քանի ժամ հետո հետ շպրտվի։ Եվ հակառակը`կարող են նահանջել այդ ուղղությամբ և մի քանի ժամ հետո փորձեն նորից հակահարձակում իրականացնել տվյալ ուղղությամբ»,– ասաց Հովհաննիսյանը։–0–
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ