ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը
НСН–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն կարող է հրաժարվել խաղաղապահ զորախմբից Լեռնային Ղարաբաղում` հայերին իրենց պատմական տարածքներից դուրս մղելու ավելորդ վկաներին վերացնելու համար։
Ապրիլի 18–ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն կամ հեռանան տարածաշրջանից։ Ալիևի խոսքով, Բաքուն մտադիր է առաջիկայում ստորագրել խաղաղության պայմանագիր` Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը վերջ դնելու համար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը խաղաղություն հաստատելու համար մեկընդմիշտ պետք է հրաժարվի տարածքային պահանջներից այլ երկրների նկատմամբ։
«Հաջորդ քայլը կլինի այն, որ Ադրբեջանը կմերժի ՌԴ–ին խաղաղապահ զորակազմի ժամկետները երկարաձգելու հարցում։ Նրանք պետք չեն, որպեսզի չլինեն այն բանի կողմնակի վկաները, թե ինչպես են վտարելու, դուրս մղելու և դատաստան տեսնելու հայերի նկատմամբ», – ասել է Զատուլինը։
Նա նշել է, որ Ղարաբաղի պատմությունը սրանով չի ավարտվի, քանի որ Բաքուն արդեն հրաժարվում է ինքնավարության մասին իր խոստումներից։
«Հայաստանի կառավարությունը հանձնեց Ղարաբաղը, հանձնեց Ղարաբաղի մարդկանց։ Նույնիսկ ԽՍՀՄ տարիներին այդ տարածքն ինքնավար միավոր էր Ադրբեջանի կազմում։ Հիմա, ինչպես գիտենք, Ադրբեջանը հրաժարվում է նախկինում խոստացածից, այն է` ամենաբարձր ինքնավարությունը, ոչ մի նման բան չկա։ Լեռնային Ղարաբաղ անվանումը կվերացնեն, Բաքվուն արդեն հրաժարվում են այդպես անվանել։ Սա պատմության շարունակությունն է նոր ձևով, հայ ժողովրդի ողբերգության նոր ժամանակում`նրա վտարումը պատմական հողերից», – եզրափակել է Զատուլինը։–0–