Այս րոպեներին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը. Փաշինյանը` ՌԲԿ–ին տված հարցազրույցում

08.10.2020, 00:24

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղի բանակը հաջողությամբ գործում է հարավային ուղղությամբ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԲԿ–ին տված հարցազրույցում։

Загружается новость ... "Лево"

«Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որը գալիս է այսօր վաղ առավոտից, մենք կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորապետերի մտահղացումն աշխատել է, հարավում ձեռնարկել են մարտավարական քայլեր, թողել են միջանցք և ծուղակի մեջ գցել Ադրբեջանի զինվորական կորպուսին», – նշել է ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով, արցախցի զինվորականների ծրագրի համաձայն, նրանք պետք է հետ քաշվեին Ջեբրաիլի գծով և այնտեղ ծուղակի մեջ գցեին ադրբեջանական բանակի մեծ ուժերին։

«Երեկ երեկոյան նրանք մտել են այնտեղ մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտյան նրանց է հասցվել ջախջախիչ հարված, և օպերացիան ընթանում է չափազանց հաջող։ Կարծում եմ, որ սա կլինի այս օպերացիայի առանցքային պահը։ Այս րոպեներին, իմ ունեցած տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը», – ավելացրել է Փաշինյանը։

Նրա խոսքով, ադրբեջանական բանակի մեծ մասը ոչնչացվել է և թողնվել է Ադրբեջանի կողմից։

WarGonzo Telegram ալիքը չորեքշաբթի երեկոյան հայտնել է, որ Ադրբեջանի Զինված ուժերը նահանջում են հարավային ուղղությամբ։–0–