Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է Արցախի առաջնագծում տիրող իրավիճակը (ՎԻԴԵՈ)

09.10.2020, 21:56
Քիչ առաջ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է Արցախի առաջնագծում տիրող իրավիճակը. ՎԻԴԵՈ
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է Արցախի առաջնագծում տիրող իրավիճակը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները նորից վերսկսվել են նոր թափով ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում։

Այս մասին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում։

«Հյուսիսում այսօր նույնիսկ ավելի շատ մարտական գործողություններ են ընթացել, քան նախորդ օրը, բայց ավելի ծանր և համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ», – ընդգծեց Հովհաննիսյանն` ավելացնելով, որ հայկական Զինված ուժերը շարունակում են դիմադրել հակառակորդի հարձակողական նկրտումներին և անհրաժեշտ հակահարված տալով` ետ շպրտում ելման դիրքերը։

Загружается новость ... "Лево"

«Այսօր հակառակորդը նորից կրել է որոշակի կորուստներ։ Այս պահին մարտերը շարունակվում են։ Ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները և պաշտոնական շրջանակները հայտարարեցին արդեն որերորդ անգամ, որ գրավել են Ջեբրաիլը և նույնիսկ Հադրութը և հարակից գյուղերը։ Դա մեղմ ասած ծիծաղելի էր, որովհետև հենց այդ պահին ես գտնվում էի Հադրութում, ավելին ասեմ այդ ուղղությամբ որևէ ակտիվ մարտական գործողություններ չկային», – ասաց Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը նաև նշեց, որ այսօր ամբողջ ցերեկ շարունակվեց Ստեփանակերտի հրետակոծությունը, որոտացին մի քանի տասնյակ պայթյուններ։

Նա անդրադարձավ նաև Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վիճակին, որը նախօրեին երկու անգամ հրետակոծվել էր հակառակորդի կողմից։

«Ըստ էության եկեղեցու մեկ հատվածին ուղիղ, դիպուկ, կարելի է ասել գերճշգրիտ հարված է հացսվել, ընդ որում երկու անգամ։ Եվ դա ոչ մի դեպքում չի կարող լինել պատահական հարված», – ընդգծեց Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ գիշերը որպես կանոն մարտերը ևս շարունակվում են, ուղղակի առավոտյան դրանք ավելի թեժանում են։–0–