Արցախը մեկնաբանել է ադրբեջանցի գեներալի գերեվարվելու մասին հայտարարությունը (ՎԻԴԵՈ)

28.09.2020, 21:33
Արցախը մեկնաբանել է ադրբեջանցի գեներալի գերեվարվելու մասին հայտարարությունը. ՎԻԴԵՈ
Արցախը մեկնաբանել է ադրբեջանցի գեներալի գերեվարվելու մասին հայտարարությունը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի պաշտպանության բանակը չունի ստույգ տվյալներ հայկական կողմից ադրբեջանցի գեներալի գերեվարվելու մասին։

Загружается новость ... "Лево"

Այս մասին հայտարարել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը Արցախի տեղեկատվական շտաբում ասուլիսի ժամանակ։

Ադրբեջանական ԶԼՄ–ները գիշերը տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Ադրբեջանի բանակի գեներալ Մայիս Բարխուդարովը մարտերի ժամանակ գերության մեջ է հայտնվել։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այսօր առավոտյան հայտարարել էր, որ այս պահին որևէ կենդանի զինվորական գերության մեջ հայկական կողմում չկա։

«Այս պահին ՊԲ–ում չկան կոնկրետ, ստույգ տվյալներ, դրանք պարզապես ենթադրություններ են», – հայտարարեց Սարգսյանը։–0–