Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է ադրբեջանցի գեներալի գերության մասին լուրերը (ՎԻԴԵՈ)
28.09.2020,
11:34
Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է ադրբեջանցի գեներալի գերության մասին լուրերը. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ–ն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է տեղեկատվությունն այն մասին, որ հայկական գերության մեջ է գտնվում ադրբեջանցի գեներալ։
«Այս պահին որևէ կենդանի զինվորական գերության մեջ մեր կողմում չկա։ Բայց քանի որ կան ադրբեջանցի զինծառայողների բազում դիեր, որևէ բան վերջնականապես հաստատել կամ հերքել չեմ կարող», – նշեց Հովհաննիսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ (մոտ 200 մարդ), կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 33 տանկ և ԲՄՊ, 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 2 ինժեներական զրահամեքենա։
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 31 զինծառայող, վիրավորվել է ավելի քան 200 զինծառայող։
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–
Загружается новость ... "Лево"