+4
Եղանակը Երևանում
Հայ

Արցախում բացվել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակը

13:07
03 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/.  Նախօրեին Ստեփանակերտում, բացվել է ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակը, որը միանում է Բյուրոյի անմիջական վերահսկողության ներքո գործող կենտրոնական գրասենյակների ցանցին:

Այս մասին նշվում է ՀՅԴ Բյուրոյի հաղորդագրության մեջ։

Բյուրոյից նշում են, որ Արցախը եղել և մնում է մեր ինքնության, միասնության և ազգային վերելքի խորհրդանիշն ու մեր լինելիության ու ամբողջական Հայաստանի կերտման «գրավականը։

Загружается новость ... "Лево"

Շնորհավորում ենք Արցախի ժողովրդին իր անկախութեան 30-ամյակի առթիվ և հաստատում ենք, որ շարունակելու ենք մեր պայքարը թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատներում՝ ի շահ Արցախի ինքնորոշման, ուժեղ պետականության վերահաստատման ու ազատության։

1991 թ. սեպտեմբերի 2-ին Արցախը միջազգային և ներպետական իրավական կառուցակարգերին համապատասխան հռչակեց իր անկախությունը: 1988-ին սկզբնավորված ազգային շարժումը թևակոխեց նոր հանգրվան։ Հայ ժողովրդի միացյալ ջանքերով, արյամբ և զոհողություններով կերտվեց արցախյան հաղթական ազատամարտը։ Արցախի ժողովուրդը վճռեց անդառնալիորեն թոթափել ադրբեջանական լուծը, ջնջել ստալինյան պարտադրված արհեստական սահմանները ու հայտարարել, որ անկախության ճամփով Արցախը վերամիավորվելու է Մայր Հայաստանի հետ:

2020 թ. սեպտեմբերին հրահրված 44-օրյա պատրերազմը ծանր հարված էր հայությանը. մեր նորագույն պատմության ճակատագրական և բախտորոշ շրջափուլում ենք այսօր։ Ազգովին կանգնած ենք ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերների առջև։ Թե Հայաստանում, թե Արցախում վտանգված է մեր պետական ինքնիշխանությունը, խոցված է մեր ազգային արժանապատվությունը»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Սակայն, Դաշնակցությունը համոզված է, որ Արցախին բաժին ընկած այս վերջին պատուհասը ժամանակավոր պարտություն է. արցախահայությունը, և հայ ժողովուրդը առհասարակ, ունեն բավարար կամք և ներուժ աշխատելու, որ վերականգնվի Արցախը և իրականանա Հայաստանի հետ միավորվելու նրա վերջնական տեսլականը:

«Անկախության հռչակումից 30 տարի անց, առավել քան երբևէ, Արցախը մեր բոլորի աջակցության և զորակցության կարիքն ունի։ ՀՅ Դաշնակցության մարմինները, Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը, իրենց հանձնառությանը հավատարիմ, ողջ կարողականությամբ հետամուտ են լինելու Արցախի Հանրապետության ինքնուրույնության կարգավիճակի ամրագրման, տարածքային ամբողջականության վերականգնման, անվտանգային միջավայրի ապահովման եւ ընկերատնտեսական զարգացման հարցերին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է Արցախի ԱԳՆ–ի հայտարարության մեջ, ողջունելով գրասենյակի բացումը Ստեփանակերտում՝ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը բարձր է գնահատել Հայ Դատի երկարամյա գործունեությունը՝ ուղղված Արցախի Հանրապետության շահերի պաշտպանությանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանը և համահայկական նշանակության տարբեր հարցերի լուծմանը։

Դավիթ Բաբայանն առանձնահատուկ անդրադարձ է կատարել արտաքին քաղաքականության և աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումներին՝ այդ համատեքստում կարևորելով Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն ու միջազգային ճանաչման գործընթացը։

Նախարարը հաջողություններ գրանցելու առանցքային նախապայմաններից է համարել ճիշտ և համակարգված աշխատանքը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը,  Արցախի՝ որպես հայության գերագույն արժեքներից մեկի պահպանումը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:15
27 Մարտի 2023
Ադրբեջանն Արցախում անկանոն կրակ է բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ
Ադրբեջանն Արցախում անկանոն կրակ է բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ
11:53
27 Մարտի 2023
Ադրբեջանը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ–Լիսագոր ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ
Ադրբեջանն այսօր փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ–Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ
22:43
25 Մարտի 2023
ՌԴ ՊՆ. ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել ԶՈւ ստորաբաժանումները վերադարձնել նախկինում զբաղեցրած դիրքեր
Ադրբեջանի ստորաբաժանումը հատել է կողմերի շփման գիծը Շուշիի շրջանում և սկսել է դիրքի ինժեներական աշխատանքները
22:23
25 Մարտի 2023
Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ. ընդդիմադիր պատգամավոր
Ադրբեջանցիները հատել են արցախա-ադրբեջանական զորքերի շփման գիծը և վերահսկողություն հաստատել առաջնագծի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ, ասել է Տիգրան Աբրահամյանը
18:46
25 Մարտի 2023
Ադրբեջանը դիրքային առաջխաղացում է ապահովել Արցախում
Ադրբեջանը դիրքային առաջխաղացում է ապահովել Արցախում
15:08
22 Մարտի 2023
Ապատեղեկատվություն է. Արցախում զորք և զինամթերք չի տեղափոխվել
Ադրբեջանն ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել
13:19
22 Մարտի 2023
Արցախի 7 բնակիչ հայտնվել է ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում
Այսօր Արցախի 7 բնակիչ հայտնվել է ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում
08:43
22 Մարտի 2023
Ադրբեջանը կեսգիշերին կրկին փակել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանը կեսգիշերին կրկին փակել է Արցախի գազամատակարարումը
17:55
19 Մարտի 2023
Ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել Արցախի բնակչի ուղղությամբ
Ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել Արցախի բնակչի ուղղությամբ
13:09
16 Մարտի 2023
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում
21:40
14 Մարտի 2023
Արցախից հայտնել են, թե ինչ է իրականում ՀՀ-ից տեղափոխել ԱՀ (ՖՈՏՈ)
Արցախից հայտնել են, թե ինչ է իրականում ՀՀ-ից տեղափոխել ԱՀ. ՖՈՏՈ
11:28
14 Մարտի 2023
Արցախի ԱԳՆ–ն արձագանքել է Ադրբեջանի առաջարկին
Արցախի ԱԳՆ–ն արձագանքել է Ադրբեջանի առաջարկին