Արցախում առատ ձյան հետևանքով փլուզումներ են գրանցվել (ՖՈՏՈ)

22.03.2022, 12:17
Արցախում առատ ձյան հետևանքով փլուզումներ են գրանցվել. ՖՈՏՈ
Արցախում առատ ձյան հետևանքով փլուզումներ են գրանցվել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 21-ին ժամը 19:15-ին Արցախի Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում Ասկերանի շրջանի Վարդաձոր համայնքում առատ ձյան հետևանքով փլվել է նույն համայնքում բնակվող ամուսիններին պատկանող 2 անասնաֆերմայի տանիք:

Ինչպես հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, փլուզման մասին հերթական հաղորդումը ստացվել է ժամը 19:30-ին, առ այն որ ժամը 14:00-ին նույն համայնքի «Վարազաբուն» կոչվող տեղանքում առատ ձյան հետևանքով փլվել է Վարդաձոր համայնքի բնակչին պատկանող անասնաֆերմայի տանիքը:

Նույն օրը, ժամը 19:10-ի սահմաններում Ասկերանի շրջանի Խնածախ համայնքում առատ ձյան հետևանքով փլվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող տնամերձ ծածկը:

Բնակելի 2 տան տանիքների փլուզումներ են գրանցվել նաև Մարտունու շրջանի Հերհեր գյուղում և Ճարտար քաղաքային համայնքում՝ բնակարանին կից ծածկը : Ոչ ոք չի տուժել :

«Բոլոր հաղորդումների մասով իրականացվում են ստուգումներ: Հասցված վնասների չափը ճշտվում է», – հայտնում են գերատեսչությունից:–0–