Արցախում 41-ամյա զինծառայող է մահացել, ևս չորս զինծառայողի վիճակը ծանր է. ՊԲ

25.06.2022, 19:25
Արցախում 41-ամյա զինծառայող է մահացել, ևս չորս զինծառայողի վիճակը ծանր է
Արցախում 41-ամյա զինծառայող է մահացել, ևս չորս զինծառայողի վիճակը ծանր է. ՊԲ
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 24-ին, ժամը 22։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, օրվա ծառայության ավարտից հետո, հանգստի ժամին, քաղաքացիական ավտոմեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ, հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը։

Ստացած վնասվածքներից Նիկոլայ Սերյոժայի Սարգսյանը (ծնվ. 1981թ.) մահացել է, ևս չորս զինծառայող տեղափոխվել է բժշկական հաստատություն։ Նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար։-0-