Ադրբեջանը թաքցնում է հայ ռազմագերիներին և բռնի անհետացած մարդկանց. Բեգլարյան

23.12.2020, 14:29
Ադրբեջանը թաքցնում է պատերազմի ժամանակ գերեվարված ռազմագերիներին, պահվող քաղաքացիական անձանց և բռնի անհետացածներին, հայտարարել է Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը, ով նախօրեին հրաժարական է տվել
Ադրբեջանը թաքցնում է հայ ռազմագերիներին և բռնի անհետացած մարդկանց. Բեգլարյան
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը թաքցնում է պատերազմի ժամանակ գերեվարված ռազմագերիներին, պահվող քաղաքացիական անձանց և բռնի անհետացածներին, հայտարարել է Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը, ով նախօրեին հրաժարական է տվել։

«Այդ տվյալներն ու ապացույցները մենք միշտ ներկայացնում ենք Կարմիր Խաչին և ռուսական կողմին։ Կոնկրետ դեպքերով կան հաջողություններ, սակայն դեռ ակնհայտ է, որ Ադրբեջանը թաքցնում է բավականին մեծ թվով գերիներ», – հայտարարել է նա։

«Օմբուդսմենի խոսքով՝ այժմ ադրբեջանական գերության մեջ են տասնյակ հայեր, այդ թվում են Խծաբերդում անհետ կորած 62 զինծառայողները և ևս մի քանի տասնյակ: Ցուցակները թարմացվում են և փոխանցվում միջնորդներին: Այդ անձինք պետք է վերադարձվեն առանց որևէ պայմանի», – հայտարարեց նա։–0–