629.24
6.94
521.89
+22
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա. Արցախի ՄԻՊ–ը կապ է հաստատել վարորդի հետ (ՖՈՏՈ)

00:06
30 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի–Արմենիա/. Արցախի մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է Ստեփանակերտ–Գորիս ճանապարհին նախօրեին գիշերը` ժամը 01։30–ին տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը կապ է հաստատել մեքենայի վարորդի հետ:


Վերջինիս փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել «Շուշի» ենթակայանից մոտավոր երկու կիլոմետր դեպի Բերձոր (Շուշի-Լիսագոր) հատվածում: Ուժեղ մառախուղի պատճառով վարորդը չի տեսել, թե ով է հարվածողը, սակայն իր փոխանցմամբ հարվածները եղել են դիմահար, ինչը նվազեցնում է ճանապարհի մերձակա ժայռերից քարաթափման հետևանքով մեքենան վնասվելու հնարավորությունը:

«Հաշվի առնելով, որ դեպքը արձանագրվել է Շուշի քաղաքի մերձակայքում, բարձր է հավանականությունը, որ մեքենան քարկոծվել է ադրբեջանցիների կողմից: Այդ պարագայում, սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտվում է քաղաքական ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ հայտարարությունը՝ սպառնալիք հարուցելով ԱՀ և ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությանն ու գույքին», – նշել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։

Նա կարևորել է նաև, որ մեքենան տեղափոխում էր զոհված զինծառայողների մարմիններ, այսինքն՝ իրականացնում էր հումանիտար գործառույթ:

«Մարդու իրավունքների պաշտպանը Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում արձանագրված դեպքին և կոչ անում իրականացնել բազմակողմանի քննություն՝ միջադեպի հանգամանքները բացահայտելու նպատակով», – նշվում է հայտարարության մեջ:

Օրերս նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել Արցախում։ Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի տարածքում՝ դեպի Կարմիր շուկա տանող ճանապարհին, ադրբեջանցի զինվորականները քարեր են նետել հայկական պետհամարանիշով ավտոմեքենաների ուղղությամբ:–0–

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:30
23 Ապրիլի 2021
Փաշինյան. Բաքվի հայատյաց քաղաքականությունն ամենամեծ հիմքն է՝ Արցախի դեպքում «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելու համար
Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվի հայատյաց քաղաքականությունն ամենամեծ հիմքն է՝ Արցախի դեպքում «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելու համար
11:32
22 Ապրիլի 2021
Վերջին օրերին հակառակորդը սկսել է կրակել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ. ՊԲ
Արցախի ՊԲ–ից հայտնում են, որ վերջին օրերին հակառակորդը սկսել է կրակել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ
13:45
17 Ապրիլի 2021
Շոյգու.ՄԱԿ–ը չի արձագանքել Ղարաբաղն ականազերծելու հարցում օգնելու առաջարկին
Շոյգուն հայտարարել է, որ ՄԱԿ–ը չի արձագանքել Ղարաբաղն ականազերծելու հարցում օգնելու առաջարկին
20:37
15 Ապրիլի 2021
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տեղանքում որոնումների ժամանակ ականի պայթյունից փրկարար ուժերի վարչության հրամանատար է վիրավորվել (ՖՈՏՈ)
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տեղանքում որոնումների ժամանակ ականի պայթյունից փրկարար ուժերի վարչության հրամանատար է վիրավորվել. ՖՈՏՈ
18:23
15 Ապրիլի 2021
Արցախի նախագահը հրավիրվելու է հարցաքննության
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրվելու է հարցաքննության
23:32
13 Ապրիլի 2021
Նոր մանրամասներ Սարուշենի բնակիչների ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների մասին (ՎԻԴԵՈ)
Նոր մանրամասներ Սարուշենի բնակիչների ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների մասին. ՎԻԴԵՈ
10:54
12 Ապրիլի 2021
Ադրբեջանցիները գնդացրով կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող տղամարդկանց ուղղությամբ (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիները գնդացրով կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող տղամարդկանց ուղղությամբ. ՖՈՏՈ
23:46
08 Ապրիլի 2021
Ջրականի շրջանում հայտնաբերվել է 7 աճյուն, ադրբեջանցիները փոխանցել են ևս երկու աճյուն. ԱԻՊԾ
Ջրականի շրջանում հայտնաբերվել է 7 աճյուն, ադրբեջանցիները փոխանցել են ևս երկու աճյուն
21:18
08 Ապրիլի 2021
Պուտինն Ալիևի հետ քննարկել է Արցախի շուրջ տիրող իրավիճակը Փաշինյանի հետ հանդիպումից հետո
Պուտինը Փաշինյանի հետ հանդիպումից հետո քննարկել է Արցախի շուրջ տիրող իրավիճակն Ալիևի հետ
18:05
08 Ապրիլի 2021
Փաշինյանն Արցախի նախագահին է ներկայացրել Պուտինի հետ հանդիպման արդյունքները (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ, ի՞նչ են քննարկել. ՎԻԴԵՈ
17:08
07 Ապրիլի 2021
Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել զոհված զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ
Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել զոհված զինծառայողի աճյուն
16:26
06 Ապրիլի 2021
Ադրբեջանցիները Շուշիից ներխուժել են Ստեփանակերտ ու պղծել հուշարձանի մոտ գտնվող ցուցանակը. WarGonzo (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցիները Շուշիից ներխուժել են Ստեփանակերտ ու պղծել հուշարձանի մոտ գտնվող ցուցանակը. WarGonzo. ՎԻԴԵՈ