Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող հրեշտակների քանդակները (ՖՈՏՈ)
26.04.2021,
17:30
Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող հրեշտակների քանդակները.ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանցի օկուպանտները քանդել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող հրեշտակների քանդակները, գրում է Re:public of Artsakh ռեսուրսը։
Ռեսուրսը Twitter–ում հրապարակել է սոցցանցերի ադրբեջանական հարթակներում հրապարակված տեսանյութի սքրինշոթերը։
Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություններ էին հրապարակվել, որ Ադրբեջանի իշխանությունների հրամանով Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու պատերից հանվել են հայկական գրություններն ու զարդանախշերը, իսկ տաճարը վերածվելու է ուդիների եկեղեցու։–0–