-273
Եղանակը Երևանում
Հայ

4 կին տեղում մահացել է. Արցախում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել` ՌԴ խաղաղապահ զորախմբի մեքենայի մասնակցությամբ (ՖՈՏՈ)`

13:57
12 Օգոստոսի 2022

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին։

Ինչպես հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը, ժամը 08:50-ին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մելիքավան փողոցի 19/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության օպերատիվ խումբը, Քննչական կոմիտեի քննչական խումբը։

Պարզվել է, որ նույն օրը ժամը 08:45-ի սահմաններում Մելիքավան փողոցի 19/1 տան դիմացի խաչմերուկում իրար են բախվել ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդ Ի.Յ.-ի (ծնված 1992թ.) վարած «HAVAL H9» և Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչ Է.Գ.-ի (ծնված 1996թ.) վարած «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենաները։


ՃՏՊ հետևանքով «ՎԱԶ- 2107»-ի վարորդը կոտրվածքներով և աջ թոքի ստորին բլթի սալջարդ ախտորոշմամբ տեղափողվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։

Վերջինիս ուղևորները՝ Հ. Գ.-ն (ծնված 1971թ., Ասկերանի շրջան գ. Սարուշեն), Ն.Դ.-ն (ծնված 1970թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան), Լ. Մ-ն (ծնված 1972թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան) և Ս. Ս.-ն (ծնված 1966թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան) տեղում մահացել են:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:55
19 Սեպտեմբերի 2022
Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին. Արցախի նախագահ (ՎԻԴԵՈ)
Արայիկ Հարությունյանի խոսքով, Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին. ՎԻԴԵՈ
13:17
12 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանն Արցախում մոտ 30 րոպե կրակ է բացել բնակելի տների ուղղությամբ (ՖՈՏՈ)
Ադրբեջանն Արցախում մոտ 30 րոպե կրակ է բացել բնակելի տների ուղղությամբ. ՖՈՏՈ
11:54
12 Սեպտեմբերի 2022
ԱՄՆ–ն 2մլն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության տարածքում ականազերծում կատարելու համար
ԱՄՆ–ն 2մլն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության տարածքում ականազերծում կատարելու համար
13:22
08 Սեպտեմբերի 2022
Արցախի նախագահը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու որոշումը
Արայիկ Հարությունյանն ընդունել է բարերար Ռուբեն Վարդանյանին
10:47
08 Սեպտեմբերի 2022
«Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել». Թորոսյանը կոչ է արել չխորացնել թշնամանքն Ադրբեջանի հետ
«Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել». Թորոսյանը կոչ է արել չխորացնել թշնամանքն Ադրբեջանի հետ
16:03
07 Սեպտեմբերի 2022
Պուտին. ամենազգայուն հարցերից մեկը Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հետ կապված մթնոլորտն է
Պուտինը չորեքշաբթի Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նրանք մշտական կապի մեջ են Ղարաբաղի թեմայով
10:54
02 Սեպտեմբերի 2022
Հայաստանը շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղում անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին. Փաշինյան
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31–ամյակի առիթով
15:26
31 Օգոստոսի 2022
Քրեական հետապնդում չի իրականացվի Բերձորի և Աղավնոյի այն բնակիչների նկատմամբ, ովքեր հրկիզել են իրենց տները. ոստիկանությունից նշել են պատճառը
Քրեական հետապնդում չի իրականացվի Բերձորի և Աղավնոյի այն բնակիչների նկատմամբ, ովքեր հրկիզել են իրենց տները. ոստիկանությունից նշել են պատճառը
12:15
30 Օգոստոսի 2022
Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են նոր երթուղու համապատասխան հատվածում. Արցախի ՏԿԵՆ
Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղու 4,7 կիլոմետրանոց հատվածում
15:06
29 Օգոստոսի 2022
Որոշվել է օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի հետ Արցախի կապն իրականացնել նոր երթուղով. Արցախի ԱԽ
Որոշվել է օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի հետ Արցախի կապն իրականացնել նոր երթուղով
10:15
29 Օգոստոսի 2022
Ստեփանակերտում նշել են Արցախը Հայաստանին կապող նոր միջանցքի ուղղությունը
Ստեփանակերտում նշել են Արցախը Հայաստանին կապող նոր միջանցքի ուղղությունը