«Ուզում եք խոսել, կհանդիպենք Հադրութում». WarGonzo–ի Սեմյոն Պեգովը մեկնաբանել է Ադրբեջանում իր նկատմամբ հարուցված քրգործը (ՎԻԴԵՈ)

13.10.2020, 16:55
«Ուզում եք խոսել, կհանդիպենք Հադրութում». WarGonzo–ի Սեմյոն Պեգովը մեկնաբանել է Ադրբեջանում իր նկատմամբ հարուցված քրգործը. ՎԻԴԵՈ
«Ուզում եք խոսել, կհանդիպենք Հադրութում». WarGonzo–ի Սեմյոն Պեգովը մեկնաբանել է Ադրբեջանում իր նկատմամբ հարուցված քրգործը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուս լրագրող, «WarGonzo» Telegram ալիքի հեղինակ Սեմյոն Պեգովը մեկնաբանել է Ադրբեջանիում իր նկատմամբ հարուցված քրեական գործն ու հաշվեհարդար տեսնելու սպառնալիքները։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուսաստանցի քննիչները ստուգում են ադրբեջանցի բլոգեր, «Девичья башня» Տելեգրամ ալիքի հեղինակ Սադաթ Գուլիևի արտահայտությունները, ով Պեգովին մահ է ցանկացել արցախյան հակամարտության մասին նրա ռեպորտաժների համար։ ՌԴ ՔԿ–ն այդ հայտարարությունը կորակի 282–րդ հոդվածի հատկանիշների համաձայն (Ատելության կամ թշնամանքի հրահրում)։ Ավելի ուշ Պեգովի նկատմամբ քրեական գործ հարուցեցին Ադրբեջանի Գլխավոր դատախազությունում, նա կասկածվում է «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու, ահաբեկչություններ իրականացնելու հրապարակային կոչեր ու պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր անելու մեջ»։

Սեմյոն Պեգովն իր տեսաուղերձում նշել է, որ որոշ ժամանակ կապի մեջ չի եղել, և այդ ամենի մասին իմացել է իրեն ուղարկված բազմաթիվ հաղորդագրությունների միջոցով։

«Անկեղծ ասած, ես ընդհանրապես չեմ հասկանում այս ամենի շուրջ բարձրացած աղմուկը։ Դե հա հարուցել են քրեական գործ, թող հարուցեն, դա հո առաջին անգա՞մ է։ Ուկրաինայում ինձ անվանում էին ահաբեկիչների, անջատողականների հանցակից, ինչպես ասես որ չեն անվանել, դե ի՞նչ արած, աշխատանքն է այդպիսին», – նշել է Պեգովը։

Ինչ վերաբերում է սպառնալիքներին, ապա Պեգովը նշելէ, որ սա առաջին դեպքը չէ։

«Ինձ համար ի՞նչ տարբերություն, թող սպառնան։ Այդ մեկնաբանություններ գրողներին որքան ժամադրություններ եմ նշանակել նույն Հադրութում, այ երեկ պայմանավորվեցինք այնտեղ հանդիպել մի մարդու հետ, նրանցից ոչ մեկ չեկավ, չշփվեց առաջնագծում, այլ վայրերում հանդիպելն ինձ համար հետաքրքիր չէ», – նշել է նա։–0–