Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 330 կրակոց

06.08.2016, 11:36
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 330 կրակոց:
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 330 կրակոց

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 25 անգամ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 330 կրակոց», - նշվում է հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարարությունից նշեցին, որ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: -0-