415.64
6.71
406.14
+31
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ

10:52
20 Սեպտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը`ելույթ ունենալով Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ժամանակ։ 

«Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, ուստի արդար չեն այդ պետական շրջանակինԱրցախը բռնակցելու ձգտումները», – ընդգծել է նա։

Загружается новость ... "Лево"

Սարգսյանը նաև նշել է, որ բոլորը պետք է գիտակցեն, որ այժմ Ադրբեջանը ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախի համար պարզապես միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է:

«Արդեն տարիներ շարունակ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականության հիմնարար և բաղկացուցիչ մաս: Այն խորապես արմատավորվել է դպրոցական դասագրքերում և թունավորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողությունը: Արդեն տարիներ շարունակ այդ մասին ահազանգում են ռասիզմի և այլատյացության հարցերով զբաղվող մի շարք մասնագիտական միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ», – նշել է ՀՀ նախագահը։

Նրա խոսքով, այս ամենը մեզ բերում է այն համոզման, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի:

«Այս հարցում ես արտահայտում եմ ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ողջ աշխարհի հայության միասնական տեսակետը: Այս ուղերձը ես բերում եմ Երևանից, որտեղ այսօրերին կայանում է Հայաստան-Սփյուռք համաժողովը», – նշել է ՀՀ նախագահը։

Սարգսյանի խոսքով, ազատ Արցախն այսօր կայացած ժողովրդավարական հասարակություն է։

«Մեր ընդհանուր կարգախոսը և հանձնառությունը՝ «Ոչ ոք չպետք է անտեսվի», պետք է դառնա Միավորված ազգերի այս ընտանիքի գործունեության անկյունաքարը: Հենց այդ պատճառով էլ, վստահ եմ, Արցախի ժողովուրդը երբեք չիմ եկուսացվի կայուն զարգացման նպատակների իրականացումից», – ընդգծել է ՀՀ նախագահը։

Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելն Արցախի բնակչության իրավունքների վրա որևէ ազդեցություն չպետք է ունենա։  

Загружается новость ... "Право"

«Խոսքս առաջին հերթին յուրաքանչյուր մարդ էակի համար անօտարելի իրավունքի մասին է: Խոսքս կյանքի իրավունքի մասին է, հանրային կյանքը կազմակերպելու իրավունքի մասին է, սեփական իշխանությունը ազատ ձևավորելուիրավունքի մասին է, արտաքին աշխարհի հետ ազատ հաղորդակցվելու և բազմաթիվ այլ իրավունքների մասին է», – ասել է երկրի առաջնորդը։

Նրա խոսքով, Հայաստանը հետևողականորեն նպաստել և նպաստելու է Արցախի ժողովրդի կյանքի բարելավմանը, նրակայուն և ժողովրդավարական զարգացմանը: 

«Ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու նշված ուղղություններով իրականացվող նախաձեռնություններին և ծրագրերին: Արցախի իրավական կարգավիճակը, իսկ ավելի ստույգ՝ միջազգային իրավական ճանաչման բացակայությունը, խոչընդոտ չէ այնտեղ ապրող կանանց և տղամարդկանց իրավունքների իրացման համար», – ասել է ՀՀ նախագահը։

Նա համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

«Այժմ այս բարձր ամբիոնից ես վերահաստատում եմ մեր հանձնառությունն այդ առումով: Միևնույն ժամանակ, բոլորը պետք է գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդուիրավունքների խնդիր է: Այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով», – ընդգծել է ՀՀ նախագահը։

Սարգսյանի խոսքով, կարգավորման ինչ տարբերակ էլ լինի, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի։

«Ադրբեջանը պետք էճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են: Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական և արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ», – եզրափակել է ՀՀ նախագահը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:08
05 Օգոստոսի 2022
Լավրով. Մոսկվան դեռ չի տեսել Փաշինյանի առաջարկներն Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասների ճշգրտման վերաբերյալ
Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան դեռ չի տեսել Փաշինյանի առաջարկներն Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասների ճշգրտման վերաբերյալ
10:18
05 Օգոստոսի 2022
Գիշերն Արցախում հակառակորդը խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգային զինատեսակներ
Գիշերն Արցախում հակառակորդը խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգային զինատեսակներ
23:22
04 Օգոստոսի 2022
Շառլ Միշելը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկում է Արցախում լարվածության թուլացումը
Շառլ Միշելը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկում է Արցախում լարվածության թուլացումը
16:07
04 Օգոստոսի 2022
Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ իրադրությունը
Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը
12:03
04 Օգոստոսի 2022
Եթե ՌԴ խաղաղապահները, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ ՊԲ–ն մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա. Փաշինյան
Փաշինյանն այսօր հայտարարեց, որ եթե ՌԴ խաղաղապահները, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ ՊԲ–ն մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա
11:48
04 Օգոստոսի 2022
Փաշինյան. խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը
Փաշինյանն անդրադարձավ Արցախում վերջին օրերին գրանցված լարված իրավիճակին
10:13
04 Օգոստոսի 2022
Արցախի ՊԲ-ն թարմ տեղեկություններ է հայտնում շփման գծում տիրող իրավիճակից
Արցախի ՊԲ-ն թարմ տեղեկություններ է հայտնում շփման գծում տիրող իրավիճակից
23:20
03 Օգոստոսի 2022
Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է. նախարարը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է. նախարարը մանրամասնում . ՎԻԴԵՈ
21:06
03 Օգոստոսի 2022
ՌԴ ՊՆ-ն կրկին մատնանշել է շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը
ՌԴ ՊՆ-ն կրկին մատնանշել է շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը
18:27
03 Օգոստոսի 2022
2 զոհ, 14 վիրավոր. ՊԲ-ն թարմ տվյալներ է հայտնում շփման գծից
2 զոհ, 14 վիրավոր. ՊԲ-ն թարմ տվյալներ է հայտնում շփման գծից
18:21
03 Օգոստոսի 2022
Արցախում մասնակի զորահավաք է հայտարարվել
Արցախում մասնակի զորահավաք է հայտարարվել
15:56
03 Օգոստոսի 2022
Արցախում հայկական կողմը զոհ ունի, ևս 8 զինծառայող վիրավորվել է
Արցախում հայկական կողմը զոհ ունի, ևս 8 զինծառայող վիրավորվել է