Այսօր Հադրութի շրջանից տարհանվել է 3 աճյուն, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1601 աճյուն․ԱԻՊԾ

09.07.2021, 20:33
Այսօր Հադրութի շրջանից տարհանվել է  3 աճյուն, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1601 աճյուն
Այսօր Հադրութի շրջանից տարհանվել է  3 աճյուն, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1601 աճյուն․ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Հադրութի շրջանում, հաղորդում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։ 

«Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից օկուպացված շրջանից տարհանվել է ևս 3 աճյուն», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ 

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս, Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել է 1601 աճյուն։-0-