Արցախում հայտնաբերվել է ևս 22 զոհված զինծառայողի աճյուն, հայտնաբերբած աճյունների ընդհանուր թիվը կազմում է 1133

30.12.2020, 18:27

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մարտական գործողությունների Ֆիզուլու, Հադրութի, ինչպես նաև Կուբաթլուից մինչև Խնձորեսկ ընկած հատվածներում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 22 զոհված զինծառայողի աճյուն, հաղորդում է «Արմենպեսը»` հղում անելով Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանին:

«Ընդհանուր առմամբ որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունների թիվը կազմում է 1133: Այսօր որոնողական 1 խումբ աշխատում է Ֆիզուլու ուղղությամբ: Դեկտեմբերի 28-ին ադրբեջանական կողմը թույլ չէր տվել որոնումներ իրականացնել Հադրութի ուղղությամբ: Հաջորդ օրը հաջողվել է բանակցել ու շարունակել աշխատանքը: Տարբեր հատվածներում նման դեպքեր եղել են: Արցախում ռազմական դրությունը շարունակում է ուժի մեջ մնալ, ուստի մենք պատրաստվում ենք արտակարգ ռեժիմով մեր աշխատանքը շարունակել նաև առաջիկա օրերին: Այնուամենայնիվ, ամանորյա արձակուրդային օրերին որոնողափրկարարական աշխատանքները շարունակելը՝ պայմանավորված է ադրբեջանական կողմի հետ բանակցությունների արդյունքից», – նշել է Հունան Թադևոսյանը:–0–