Top նվերներ․ ի՞նչ են հայաստանցի տղամարդիկ գնում Wildberries–ում կանանց համար Մարտի 8–ին

07.03.2025, 19:13
Ի՞նչ են պատրաստվում տղամարդիկ նվիրել Մարտի 8-ին
Top նվերներ․ ի՞նչ են հայաստանցի տղամարդիկ գնում Wildberries–ում կանանց համար Մարտի 8–ին

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում տղամարդկանց 92%-ը պլանավորում է մասնակցել Մարտի 8-ի տոնակատարությանը։ Այս մասին են վկայում Wildberries & Russ միավորված ընկերության Հետազոտական ​​կենտրոնի անցկացրած հարցման տվյալները, և այս ցուցանիշն ավելի բարձր է, քան այլ երկրներում։

Հայաստանում հարցված տղամարդկանց 25%-ը նախատեսում է նվերների վրա ծախսել 4400–13200 դրամ և 44000-ից 132000 դրամ։

Ի՞նչ են պատրաստվում տղամարդիկ նվիրել Մարտի 8-ին.

Հայաստանի TOP 5 նվերների շարքում առանձնանում են.

  • Ծաղիկներ (53%)

  • Կոսմետիկա և օծանելիք (29%)

  • Հագուստ, կոշիկ, աքսեսուարներ (29%)

  • Կենցաղային ապրանքներ (27%)

  • Զարդեր, բիժուտերիա, ժամացույց (23%)

Պակաս տարածված են տպավորություն ստեղծող նվերները (վարպետության դասեր, տոմսեր), սպորտային ապպրանքները և խանութների նվեր քարտերը։

Ինչ կցանկանային ստանալ կանայք Մարտի 8-ին

Հայաստանում կանանց նախասիրությունների թվում են հագուստը, կոշիկը և աքսեսուարները (43%), ինչը զգալիորեն բարձր է այլ երկրների համեմատ (20–29%)։

Հետազոտական ​​կենտրոնի կողմից այս տարվա փետրվարին իրականացված քանակական հարցմանը մասնակցել է Հայաստանի 18-ից 55 տարեկան 4258 բնակիչ։ Հարցմանը մասնակցել են Wildberries–ի գնորդները Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից և Ուզբեկստանից։