Քաղաքացին ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

28.04.2025, 11:39
Քաղաքացին արջի քոթոթին ազատել է ցանցից և տեղափոխել իր տուն․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

Քաղաքացին ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/Նովոստի–Արամենիա/․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի Աչաջուր համայնքում հայտնաբերված արջի քոթոթի վերաբերյալ, հայտնում են գերատեսչությունից։ 

Տեսուչները տեղում պարզել են, որ Աչաջրի բնակիչ Ա․Սարուխանյանն Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ, որին ինքնուրույն ազատել ու տեղափոխել է իր տուն։ 

Կենդանու արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ 

Գորշ արջի մոտ 2 ամսական քոթոթը տեղափոխվել է կենդանիների վերականգնողական կենտրոն։

медвежонок