Մեծ Պահքի «համը». 3 բաղադրատոմս՝ հոգու և մարմնի ներդաշնակության համար (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Շատերը Պահքի մասին լսելիս առաջին հերթին մտածում են՝ «բա ի՞նչ եմ ուտելու»։ Իրականում, Պահքը սննդային սահմանափակում չէ, այլ ստեղծագործելու լավագույն առիթ։ Մոռացեք ձանձրալի ու միատեսակ ճաշացանկի մասին։ Այսօր մենք կկոտրենք այն կարծրատիպը, թե Պահքի ուտեստներն անհամ են ու ձանձրալի և կներկայացնենք բաղադրատոմսեր, որոնք կգոհացնեն անգամ ամենախստապահանջ գուրմաններին և կլրացնեն արդեն իսկ Պահքի շրջանում գտնվող անձանց ճաշացանկը։
Բրոկկոլիով հաց

Բաղադրիչներ
Բրոկկոլի- 200 գրամ
Վարսակի ալյուր- 100 գրամ
Ձու- 3 հատ
Փխրեցուցիչ- 2 թեյի գդալ
Աղ
Պեստո սոուս- 1 (ըստ ցանկության)
Դդմի սերմեր
Ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները հարել կոտորակիչով, լցնել յուղով պատված ձևամանի մեջ։ Վրան ցանել դդմի սերմեր, ձիթայուղ, կտավատի սերմեր։ Թխել ջեռոցում 200 աստիճան ջերմությամբ 40 րոպե։
Սպանախը՝ սնկով

Բոլոր բաղադրիչները վերցնել ըստ պահանջի
Ձիթայուղ
Սոխ
Գազար
Գունավոր բուլղարական պղպեղներ
Շամպինիոն տեսակի սունկ
Սպանախ
Աղ
Պղպեղ
Պատրաստման եղանակը
Բանջարեղենները կտրտել ձողիկաձև, սոխը, սունկը՝ կիսալուսնաձև, փակ կափարիչով տապակել ձիթայուղով պատված տապակում մինչև շոգեհարվելը։
Մատուցելիս կարելի է ըստ ցանկության համեմել նանայի թարմ տերևներով։
Նշենք, որ սպանախը չենք խաշում, որպեսզի վիտամինները պահպանվեն։
Մուհամմարա Լիբանանյան ուտեստ

Բաղադրիչներ
Բուլղարական պղպեղ- 4 հատ
Պաքսիմատ- 30 գրամ
Ընկույզ-50 գրամ
Ձիթայուղ- 3 ճաշի գդալ
Թահին- 1 ճաշի գդալ
Կիտրոնի հյութ-1\4 բաժակ
Սխտոր-1 պճեղ
Աղ-0,5 թեյի գդալ
Քիմիոն-1պտղունց
Սև պղպեղ-ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Բուլղարական պղպեղները խորովել և մնացած բոլոր բաղադրիչների հետ միասին կոտորակիչով հարել։ Ստացված զանգվածը լցնել մատուցվող ափսեի մեջ։ Մատուցել չոր լավաշի կտորներով։
Տնական թահինի պատրաստման եղանակը
Եթե ցանկանում եք, որ ուտեստները պահպանեն իրենց բնական բաղադրիչները, առաջարկում ենք պատրաստել տնական թահին։
Բաղադրիչները վերցնել այնքան, որքան թահին եք ցանկանում ստանալ։ Ձիթայուղը վերցնել այն չափով, որ մասսան մածուկի վերածի։
Քունջութը բովել չոր թավայի մեջ մինչև վարդագունելը։ Սառեցնել։ Ապա կոտորակիչով հարել՝ ավելացնելով աղ և ձիթայուղ։ Պահել ապակյա տարայում սառնարանում։ Կարելի է պահել մոտ մեկ ամիս։ Օգտագործել տարբեր աղցանների և սոուսների համար։

