Անահիտ Հակոբյանը հաղթել է «Նոր ալիք 2024» միջազգային մրցույթում (ՎԻԴԵՈ)
28.08.2024,
10:25
Հայ երգչուհի Անահիտ Հակոբյանն արժանացել է Սոչիում անցկացվող «Նոր ալիք 2024» միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայ երգչուհի Անահիտ Հակոբյանն արժանացել է Սոչիում անցկացված «Նոր ալիք 2024» միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին։
«Նոր ալիքը երաժշտական տոն է յուրաքանչյուր արտիստի համար։ Այն Սկսնակ արտիստների ակադեմիա է․․․Այս կյանքում կարևոր է չկոտրվել, չհանձնվել, միշտ գնալ առաջ և հաղթել», – ասել է Հակոբյանը մրցանակը ստանալիս։
Երգչուհին ավելացրել է, որ նվիրում է հաղթանակը հայրիկին, ով մահացել է մեկ տարի առաջ։