Իրականությու՞ն, թե՞ մանիպուլյացիա․ քաղաքագետը՝ Հայաստանի վերաբերյալ ԱՄՆ Պետպեդի ներկայացուցչի հայտարարությունների մասին (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

03.08.2024, 12:46
«Նովոստի–Արմենիա»–ն դիմել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանին՝ խնդրելով մեկնաբանել Պետդեպի խոսնակի՝ Հայաստանի մասով արված կարևոր հայտարարությունը
Իրականությու՞ն, թե՞ մանիպուլյացիա․ քաղաքագետը՝ Հայաստանի վերաբերյալ ԱՄՆ Պետպեդի ներկայացուցչի հայտարարությունների մասին (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում Եվրոպայի ապագայի մասին լսումների ժամանակ մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել, որոնք վերաբերում են նաև Հայաստանին։ Նա, մասնավորապես, հայտարարել է, որ հայկական հասարակության մեծամասնությունն ուզում է հեռանալ Ռուսաստանից և ԱՄՆ–ն հետաքրքրված է տրանսպորտային երթուղով Հայաստանի և Ադրբեջանի տարածքով՝ շրջանցելով Ռուսաստանն ու Չինաստանը։

«Նովոստի–Արմենիա»–ն դիմել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանին՝ խնդրելով մեկնաբանել Օ'Բրայեն–ի հայտարարությունը։

«Նովոստի–Արմենիա»․ ի՞նչ եք կարծում, համապատասխանու՞մ է, արդյոք, իրականությանն Օ’Բրայենի այն հայտարարությունը, թե հայկական հասարակության մեծ մասը ցանկանում է հեռանալ Ռուսաստանից, թե՞ դա պարզապես մանիպուլյացիա է։

Միքայելյան․ այսպես ասեմ․ անկախ նրանից դա իրականություն է, թե ոչ, ամեն դեպքում կա մանիպուլյացիա, քանի որ Օ’Բրայենը սոցիոլոգ չէ, սոցիոլոգիական հետազոտություն չի արել, Հայաստանում հասարակական կարծիք որոշելու գործառույթ չունի։

Տվյալ դեպքում հայտարարությունն ուղղված է հասարակական կարծիքի ձևավորմանը, կամ այն ​​որպես փաստարկ օգտագործելու քաղաքական բանավեճերում, և հասարակական կարծիքի սեփական գնահատական ​​չէ:

Ավելին, իր հայտարարության մեջ Օ'Բրայենը նշում է, որ «մենք (ԱՄՆ-ը) աջակցում ենք այդ գործընթացին»։ Այսինքն՝ ԱՄՆ-ն ակտիվորեն մասնակցում է Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ ծայրահեղ բացասական կերպարի ձևավորմանը։ Եվ դա իսկապես ճիշտ է, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում, հատկապես վերջին 5 տարիներին, ԱՄՆ-ը շատ ակտիվորեն զբաղվում է հակառուսական քարոզչությամբ այստեղ ունեցած բավականին լուրջ մեդիա ռեսուրսների միջոցով 

Սա այն իրականությունն է, որի հետ գործ ունենք։ Միաժամանակ, մեր հասարակության շրջանում բացասական վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ, այն էլ՝ շատ լուրջ։ Բացասական վերաբերմունքը շատ առումներով ձևավորվել է օբյեկտիվ, բայց շատ առումներով նաև սուբյեկտիվ Հայաստանի ներկայիս իշխանությունների, նրանց արբանյակների և, համապատասխանաբար, ամերիկյան ԶԼՄ–ների ու ամերիկամետ կուսակցությունների մեդիա քաղաքականության շնորհիվ։ 

«Նովոստի–Արմենիա»․ ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, կարո՞ղ ենք համարել, որ Օ'Բրայենի այս հայտարարությունն ինքնատիպ հավանություն է Հայաստանի ներկայիս կառավարության գործունեությանը, որը շարժվում է Ռուսաստանից հեռանալու և արևմտյան երկրների հետ հարաբերությունների հաստատման ուղղությամբ։

Միքայելյան․ Հայաստանը միշտ լավ հարաբերություններ է ունեցել արևմտյան երկրների հետ։ Խոսքը վերակողմնորոշման կամ «Ռուսաստանից հեռանալու» հաշվին արևմտյան բլոկին ինտեգրվելու փորձի մասին է։

Եվ սա հավանություն չէ. այս քաղաքականությունն ի սկզբանե գալիս է Միացյալ Նահանգներից: Այսինքն՝ ամերիկացիները Հայաստանին մղում են նման քաղաքականության, ինչում կասկած չկա։ Հետևաբար, այս ուղղությունն ունի աջակցություն, բայց այս դեպքում դերակատարը ԱՄՆ-ն է, որն արդեն ուղղակիորեն մասնակցում և ազդում է Հայաստանի քաղաքական գործընթացների վրա։ Եվ գործող կառավարությանը նրանք սատարում են հենց սկզբից՝ 2018 թվականից, նույնիսկ ավելի վաղ, քանի որ մեծապես նպաստել են նրանց իշխանության գալուն։

«Նովոստի–Արմենիա»․ Օ’Բրայենն իր հայտարարության մէջ անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման և այլ հարցերին։ Կարելի՞ է համարել, որ դա ԱՄՆ քաղաքականության առաջնահերթություններից է տարածաշրջանում, որը փորձում է, Հայաստանը պոկելով Ռուսաստանից, առաջ մղել սահմանների բացման և այսպես կոչված միջանցքների ստեղծման, «Խաղաղության խաչկերուկների» և այլնի հետ կապված շահերը։

Միքայելյան․ շատ ճիշտ է։ ԱՄՆ-ի քաղաքականությունն այս տարածաշրջանում ի սկզբանե, այն է՝ 90-ականներից, հետևյալն էր. հակամարտությունների լուծում հայկական կողմի հաշվին, սա առաջինն է։ Երկրորդը Հարավային Կովկասի անվտանգության միասնական, արևմտամետ և հակառուսական կոնտուրի ստեղծումն է՝ ուղղված դեպի Թուրքիա և ՆԱՏՕ։ Երրորդ՝ տարածաշրջանի ինտեգրում Արևմուտք-Արևելք էներգետիկ, առևտրային և անվտանգային միջանցքին։

Սրանք երեք կետերն են, և դրանք մեծապես արդեն իրականացվել են Հայաստանի գործող կառավարության շնորհիվ։

Ինչպես տեսնում եք, ես ամեն ինչ ուղիղ եմ ասում, ինչպես որ կա, քանի որ ոչ ոք դա արդեն չի էլ թաքցնում։ Բայց ուզում եմ ասել, որ տեղի ունեցած բոլոր իրադարձությունները, այդ թվում՝ Արցախի հետ, երբեք պատահական չեն եղել, դա նպատակաուղղված քաղաքականության մի մասն են, որն իրականացվում է համակցված միջոցներով, և Օ’Բրայենը պարզապես բարձրաձայնել է դա։

Երբ ամերիկացիներն ասում են, որ համաձայն չեն լինի Ուկրաինայի տարածքային զիջումների հետ, բայց դրանից հետո նրանք ամեն կերպ աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, որը ենթադրում է Հայաստանի կողմից տարածքային, քաղաքական և համակողմանի զիջումներ, մենք պետք է տեսնենք այդ տարբերությունը և պետք է հասկանանք, թե որտեղից է այն ձևավորվում։ Այստեղ խոսք չկա իրավունքի, անվտանգության մասին, այստեղ խոսքը քաղաքական ու աշխարհաքաղաքական շահերի մասին է։

«Նովոստի–Արմենիա»․ երկարաժամկետ հեռանկարի մասին հիմա դժվար է խոսել, քանի որ ամեն ինչ շատ արագ է փոխվում։ Կարճաժամկետ հեռանկարում այս ամեննն ինչի՞ կհանգեցնի Հայաստանին։ 

Միքայելյան․ Մենք այլևս չենք վերահսկում մեր ինստիտուտները։ Հայաստանում ոստիկանությունը բարեփոխվել է ամերիկացի խորհրդականների կողմից և ամերիկյան մոդելով, ստեղծվում է Արտաքին հետախուզության ծառայություն՝ ուղղված դեպի ԱՄՆ։ Տվյալների անվտանգությունը նույնպես վստահված է ամերիկացիներին, իսկ Պաշտպանության նախարարությունում կլինեն ամերիկացի ներկայացուցիչներ։

Էլ ի՞նչ է պետք։ Հայկական ինստիտուտների և անվտանգության ոլորտում ինստիտուտների նկատմամբ ամերիկյան վերահսկողության աճ է նկատվում։ Հայաստանն այլևս չունի ինքնիշխանություն, և մշակվող քաղաքականությունը ևս արտացոլում է ամերիկացիների շահերը։ Եվ դա են վկայում ամերիկացիների անվերջ հանդիպումներն ու մեկնաբանությունները արտաքին ու ներքին քաղաքականության հարցերի շուրջ։

Միաժամանակ մի բան էլ կասեմ՝ հավասարակշռության համար. Երբ (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) Մարիա Զախարովան ասում է, որ հայ ժողովուրդը նույն բանն է ուզում, դա ճիշտ նույն մանիպուլյացիա է, ինչպես Օ’Բրայենը խոսում է այդ մասին։ Ո՛չ Մարիա Զախարովան, ո՛չ Օ՛Բրայենը իրավասու չեն խոսել հայ ժողովրդի անունից։