Թիվ 7 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի վիրահատության երկրորդ փուլը ևս բարեհաջող ավարտվել է. «Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսնակ

20.08.2025, 13:26
Ավտոբուսների արանքում մնացած վարորդի վիրահատության երկրորդ փուլը բարեհաջող ավարտվել է, գրել է  «Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակը
Թիվ 7 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի վիրահատության երկրորդ փուլը  ևս բարեհաջող ավարտվել է. «Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը ներկայացրել է օգոստոսի 11-ին երկու «Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած վարորդի առողջական ընթացիկ վիճակը։

«Տեղեկացնում եմ, որ օգոստոսի 11-ին երկու «Ժոնգթոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցների արանքում մնացած թիվ 7 երթուղին սպասարկող վարորդի վիրահատության երկրորդ փուլը ևս նախօրեին բարեհաջող ավարտվել է»,- գրել է նա Facebook-ի իր էջում՝ շուտափույթ ապաքինում մաղթելով վարորդին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 11-ին, ժամը 16:45-ի սահմաններում Երևանի Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի երթուղու վերջնակետում, վարորդներից մեկը, անզգուշությամբ չի գործարկել մեքենայի` ձեռքի արգելակման համակարգը, ինչի հետևանքով մեքենան հարվածել է մյուս կայանված մեքենային։

«Վարորդը փորձ է արել կանգնեցնելու մեքենայի ընթացքը և այդ ընթացքում մնացել է երկու մեքենաների արանքում։ Տեղում հավաքված քաղաքացիների և մյուս մեքենայի վարորդի օգնությամբ վարորդը դուրս է բերվել և Շտապօգնության ծառայությամբ տեղափոխվել բժշկական կենտրոններից մեկը», – նշել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։