Արտակարգ դեպք՝ Երևանում․ ավտոբուսի վարորդը մնացել է երկու մեքենաների արանքում
12.08.2025,
10:41
Վարորդը փորձ է արել կանգնեցնել մեքենայի ընթացքը և այդ ընթացքում մնացել է երկու մեքենաների արանքում
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին16:45-ի սահմաններում Երևանի Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի երթուղու վերջնակետում, վարորդներից մեկը, անզգուշությամբ չի գործարկել մեքենայի` ձեռքի արգելակման համակարգը, ինչի հետևանքով մեքենան հարվածել է մյուս կայանված մեքենային, հայտնում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
«Վարորդը փորձ է արել կանգնեցնելու մեքենայի ընթացքը և այդ ընթացքում մնացել է երկու մեքենաների արանքում։ Տեղում հավաքված քաղաքացիների և մյուս մեքենայի վարորդի օգնությամբ վարորդը դուրս է բերվել և Շտապօգնության ծառայությամբ տեղափոխվել բժշկական կենտրոններից մեկը», – նշել է Ասատրյանը։
Նրա խոսքով, վարորդը ստացել է կոտրվածքներ, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում։

