55-ամյա տղամարդը իր տան բակում խոշոր չափերով թմրամիջոց է ապօրինի աճեցրել. նա բերման է ենթարկվել (ՎԻԴԵՈ)

12.09.2020, 21:15
55-ամյա տղամարդը իր տան բակում խոշոր չափերով թմրամիջոց է ապօրինի աճեցրել. նա բերման է ենթարկվել. ՎԻԴԵՈ
55-ամյա տղամարդը իր տան բակում խոշոր չափերով թմրամիջոց է ապօրինի աճեցրել. նա բերման է ենթարկվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի 55-ամյա մի բնակիչ իր տան բակում թմրամիջոց է ապօրինի աճեցնում, պահում և օգտագործում: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն, ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և Արագածոտնի մարզային վարչությունների ու Աշտարակի բաժնի ծառայողները նշված տան բակից ալյումինե և մետաղյա 4 տարաներում հայտնաբերցին չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով ընդհանուր մոտ 1,300 գ կանեփանման զանգված, ապա ոստիկաններն արմատախիլ արեցին կանեփի 550 բույս:

«Միաժամանակ, տանտերը հյուրասենյակից իրավապահներին ներկայացրեց է 13 ապակե և 2 մետաղական տարաներով մոտ 1,500 գ բուսական զանգվածներ»,- նշվում է հաղորդագրության մեջ: 

Ըստ տանտիրոջ` հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրամիջոց է, ինքն է աճեցրել և մշակել իր օգտագործման համար: 55-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին:

Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:-0-