31-ամյա տղամարդը կալանավորվել է Գեղարքունիքի մարզում Երևանի բնակչի սպանության համար

20.04.2020, 16:18
31-ամյա տղամարդը կալանավորվել է Գեղարքունիքի մարզում Երևանի բնակչի սպանության համար
31-ամյա տղամարդը կալանավորվել է Գեղարքունիքի մարզում Երևանի բնակչի սպանության համար

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է  Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս տանող ճանապարհին տեղի ունեցած տղամարդու առերևույթ սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել 31-ամյա բնակչին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ 

Загружается новость ... "Право"
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 17-ի գիշերը՝ ժամը 00.00-ից 01.00-ն  ընկած ժամանակահատվածում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 29-րդ կմ հատվածում  Գեղարքունիքի մարզի 31-ամյա բնակիչը իր անվամբ հաշվառված  «ՄՌ-155» տիպի որսորդական ողորկափող հրացանով կրակել է «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ստացված մարմնական վնասվածքներից նշված ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

«Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով։ Վերջինս կալանավորվել է:»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-