ՀՐԱՏԱՊ. Պայթյուն և խոշոր հրդեհ «Նաիրիտում» (ՖՈՏՈ)
28.08.2017,
13:52
Քիչ առաջ ուժեղ պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ ուժեղ պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, երկուշաբթի ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ:
Shamshyan.com կայքի տեղեկացմամբ, Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Նաիրիտ 1» գործարանի ինչ-որ ռեզերվուար է պայթել, ինչի հետևանքով էլ առաջացել է խոշոր հրդեհ։
Ծուխն ու կրակը տեսանելի են մի քանի կիլոմետրից։
«Այս պահին դեպքի վայր են ժամանում մեծ թվով հրշեջներ, Ոստիկանության ծառայողներ, Երևանի 1-03 շտապօգնության բրիգադներ։ Արդյո՞ք հրդեհի հետևանքով զոհեր, վիրավորներ կան, այս պահին Ոստիկանությունը պարզում է»,– նշվում է գրառման մեջ։

Նշված հատվածում երթևեկությունը կանոնակարգելու նպատակով ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի կարգադրությամբ դեպքի վայր են ժամանում Երևանի ՃՈ ծառայողները։ -0-