429.51
4.27
395.68
-1
Եղանակը Երևանում
Հայ

Պատվիրված սպանություն է բացահայտվել. 2 անձ կալանավորվել է, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

20:20
05 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 2018թ. մարտի 8-ին արձանագրված Սպիտակ քաղաքի բնակիչ Է.Գյուլազյանի մահը` թմրամիջոցների գերդոզավորմամբ որպես դժբախտ պատահար ձևացնելու եղանակով վերջինիս սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սպանությունը եղել է պատվիրված, 2 անձ կալանավորվել է, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։ 

2018թ. մարտի 8-ին Շիրակի մարզի Ազատան գյուղից դեպի Արևիկ գյուղ տանող ճանապարհին հայտնաբերվել էր Սպիտակ քաղաքի՝ 1983թ. ծնված բնակիչ Է.Գյուլազյանի դին. դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել էր, որ նրա մահը վրա է հասել արտածին նյութով սուր թունավորումից, որի կազմում եղել են «մեթամֆետամին» և կանաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ:

Դեպքից ամիսներ անց, այլ քրեական գործերի շրջանակներում, պարզվել են հիշյալ դեպքին առնչվող նոր հանգամանքներ:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի, նույն վարչական շրջանների դատախազության և ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված բազմաթիվ անհետաձգելի քննչական գործողությունների և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Սպիտակ քաղաքի բնակիչը ոչ թե մահացել է թմրամիջոցի գերդոզավորման արդյունքում, այլ դարձել է սպանության զոհ, որն իրագործվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալի պատվերով։

Այսպես՝ 2019թ. փետրվարին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում պարզվել է, որ ՔԿՀ-ի կալանավորը՝ ծնված 1974թ. թվականին, ով մեղադրվում էր մարդու առևանգման համար և ում վերաբերյալ քրեական գործն այդ պահին գտնվել է դատաքննության փուլում, վրեժի շարժառիթով իր խցակցին՝ 1995թ. ծնված երիտասարդին, պատվիրել է հիշյալ գործով տուժող, Սպիտակ քաղաքի՝ 1983թ. ծնված Է.Գյուլազյանի սպանությունը՝ մեծ չափաբաժնով թմրանյութ ներարկելու ու թմրանյութային գերդոզավորման իմիտացիա ստեղծելու եղանակով:

Վերջինիս սպանությունը պատվիրելու համար նախատեսված վարձավճարի՝ 10 000 ԱՄՆ դոլարի շուրջ համաձայնության գալուց հետո, 23-ամյա խցակիցը քրեակատարողական հիմնարկից կապ է հաստատել 1995թ. ծնված իր ծանոթուհու հետ և ստացել սպանությունը նման եղանակով և համապատասխան գումարի դիմաց կատարելու վերաբերյալ վերջինիս համաձայնությունը։

Այնուհետև, սպանությունն իրագործելու վերաբերյալ նախապես մշակված սցենարի և մեխանիզմի համաձայն՝ 23-ամյա աղջիկը, հանդես գալով որպես մարմնավաճառ, համապատասխան ծառայություններ մատուցելու պատրվակով, կապ է հաստատել Է.Գյուլազյանի հետ և Գյումրի քաղաքի հյուրանոցներից մեկում հանդիպել վերջինիս, որտեղ և թմրամիջոց է ներարկել նրան՝ տպավորություն ստեղծելու համար, թե մահը, իբր, վրա է հասել թմրամիջոցի գերդոզավորումից:

Հանցանքը թաքցնելու համար, գիտակցությունը կորցրած և անօգնական վիճակում գտնվող երիտասարդ տղամարդուն տեղափոխել են անմարդաբնակ վայր, որտեղ և վերջինս 08.03.2018թ. ժամը 08։00-ին հայտնաբերվելուց հետո՝ «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն տեղափոխվելու ճանապահին, մահացել է շտապօգնության ավտոմեքենայի մեջ` արտածին նյութերով սուր թունավորումից, որի կազմի մեջ են եղել «մեթամֆետամինի» և «կանաբինոիդների» խմբին պատկանող թմրալկալոիդներ։

Նկատի ունենալով, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է նոր հանցագործության, այն է՝ այլ հանցանքը թաքցնելու դիտավորությամբ, մի խումբ անձանց կողմից պատվերով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից դիտավորությամբ զրկելու դեպք, հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ և 11-րդ կետերով (սպանություն) և առանձնացվել առանձին վարույթ:

Բացի այդ, պարզվել է նաև, որ Է.Գյուլազյանի մահվան փաստի առթիվ 2018թ. ՀՀ ՔԿ Շիրակի մարզային վարչության Ախուրյանի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, հարուցվել են քրեական գործեր՝ «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի), որոնք հետագայում կասեցվել են, իսկ Է.Գյուլազյանի մահվան դեպքի առթիվ 14.08.2018թ. որոշում է կայացվել` քրեական հետապնդում չիրականացնելու մասին։

ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019թ. մարտի 4-ին, ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, վերացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության Ախուրյանի քննչական բաժնի քննիչի` Է.Գյուլազյանի մահվան դեպքի առթիվ քրեական հետապնդում չիրականացնելու մասին 14.08.2018թ. որոշումը։

Բավարար ապացույցների համակցությամբ 1995թ. ծնված աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, իսկ նույն թվականին ծնված տղամարդուն` ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 05.03.2019թ. որոշումներով վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Սպանությունը պատվիրած անձի` Գյումրի քաղաքի բնակիչ, նախկինում դիտավորյալ ծանր հանցագործություն կատարելու համար դատապարտված, 1974թ. սեպտեմբերի 5-ին ծնված Ռուբեն Արտաշեսի Սարգսյանի նկատմամբ, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար, հայտարարվել է հետախուզում։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
26 Մարտի 2024
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ (ՎԻԴԵՈ)
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ
14:00
26 Մարտի 2024
Հրացաններ ու ատրճանակ․ ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
Ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
14:38
25 Մարտի 2024
Երևանում 40–ամյա տղամարդը դանակահարել է հարևան կնոջն ու դստերը․ կինը մահացել է
Ասում են, որ դանակահարոդն օրեր առաջ է տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները, չգիտես ինչու, նրան բաց են թողել
13:22
25 Մարտի 2024
Ողբերգական ավտովթար․ Mitsubishi–ն հարվածել է ZIL–ին, 34–ամյա վարորդը մահացել է (ՖՈՏՈ)
34–ամյա վարորդը տեղում մահացել է․ ՖՈՏՈ
10:51
25 Մարտի 2024
Սպառնացել են նռնակով պայթեցնել ոստիկանության շենքը. նոր մանրամասներ զինված հարձակումից (ՎԻԴԵՈ)
Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած զինված հարձակումից․ ՎԻԴԵՈ
22:38
24 Մարտի 2024
Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում․ կա վիրավոր, հայտնաբերվել են ատրճանակից կրակված 6 պարկուճ և 1 գնդակ
Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում․ կա վիրավոր, հայտնաբերվել են ատրճանակից կրակված 6 պարկուճ և 1 գնդակ
19:37
24 Մարտի 2024
Վնասազերծվել և բաժին է տեղափոխվել ոստիկանության բաժնի վարչական շենք նռնակով ներխուժած երրորդ անձը
Վնասազերծվել և բաժին է տեղափոխվել  ոստիկանության բաժնի վարչական շենք նռնակով ներխուժած երրորդ անձը
18:38
24 Մարտի 2024
Երեք քաղաքացի նռնակով ներխուժել են Երևանի ոստիկանության բաժին (ՎԻԴԵՈ)
Քաղաքացիները գործադրել են նռնակը․ ՎԻԴԵՈ
23:46
22 Մարտի 2024
Crocus City Hall–ում ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40 մարդ, ավելի քան 100–ը վիրավոր է (ՎԻԴԵՈ)
Crocus City Hall–ում ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40 մարդ,  ավելի քան 100–ը վիրավոր է․ ՎԻԴԵՈ
22:55
22 Մարտի 2024
Մոսկվայի Crocus City Hall–ում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր (ՎԻԴԵՈ)
Մոսկվայի Crocus City Hall–ում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր․ կադրեր դեպքի վայրից․ ՎԻԴԵՈ
15:34
22 Մարտի 2024
74–ամյա նկարչի ներկայությամբ գողացել են նրա հեղինակած երկու նկարները՝ մերկ Լիլիթին և Մարիամ Աստվածածնին
74–ամյա նկարչի ներկայությամբ գողացել են նրա հեղինակած երկու նկարները՝ մերկ Լիլիթին և Մարիամ Աստվածածնին