Ներկայանալով որպես տաքսու վարորդ` թալանել, ապա բռնաբարել է 41–ամյա կնոջ

20.12.2017, 21:04
Երևանում 41-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում է կատարվել և սեռական բռնություն է գործադրվել։
Ներկայանալով որպես տաքսու վարորդ` թալանել, ապա բռնաբարել է 41–ամյա կնոջ
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում 41-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում է կատարվել և սեռական բռնություն է գործադրվել։

Ինչպես հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, 2017թ. դեկտեմբերի 19-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ բուժօգնության է տեղափոխվել 1976 թ. ծնված մի կին, ով հայտարարել է, որ ծեծի է ենթարկվել։

Նախնական տվյալներով` ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ներկայանալով որպես տաքսու վարորդ, կնոջը Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցից առևանգել է և տեղափոխել Երևան քաղաքի «Մանկական քաղաք» թաղամաս, որտեղ նրա նկատմամբ բռնություն է գործադրել, բազմաթիվ հարվածներ հասցրել դեմքին և հափշտակել նրա ոսկյա մատանին, առկա կանխիկ գումարը, ապա՝ ենթարկել սեռական բռնության։

Загружается новость ... "Лево"

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (մարդուն առևանգելը շահադիտական նպատակներով), 138-րդ հոդվածի 1-ին մասի (բռանաբարություն), 139-րդ հոդվածի 1-ին մասի (սեռական բնույթի բռնի գործողություններ) և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (խոշոր չափերի ավազակություն) հատկանիշներով, կինը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է` ծնված 1983թ.:

«Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,– ասվում է հաղորդման մեջ։

Նախաքննությունը շարունակվում է։ -0-