Մոսկվա–Երևան չվերթն ընդհատվել է հարկադիր վայրէջքով. ուղևորուհի է մահացել

18.07.2017, 12:21
Մոսկվա–Երևան չվերթը կիրակի ավարտվել է ողբերգությամբ։
Մոսկվա–Երևան չվերթն ընդհատվել է հարկադիր վայրէջքով. ուղևորուհի է մահացել
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվա–Երևան չվերթը կիրակի ավարտվել է ողբերգությամբ։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը, Վոլգոգրադում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել։

Загружается новость ... "Право"

Ըստ տեղեկության, պատճառը քաղցկեղով տառապող 81–ամյա կնոջ առողջության վատթարացումն էր։

«Հիվանդանոցի ճանապարհին կինը մահացել է։ Նրան ուղեկցում էր որդին»,– ասաց Հովհաննիսյանը։ -0-