Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել սյանը. 45-ամյա վարորդը հոսպիտալացվել է
20.01.2025,
10:09
Խոշոր ավտովթար Արարատի մարզում
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հունվարի 20-ին, ժամը 04:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վեդի-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Է. Ի., ծնված 1980 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի սյանը․ կան արգելափակված քաղաքացիներ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղևոր Գ․ Գ․-ին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

