Գյումրիում սպանել են ընտանիքի վեց անդամներին
12.01.2015,
14:00
Գյումրիում սպանել են ընտանիքի վեց անդամներին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիում սպանել են ընտանիքի վեց անդամներին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը։
Մեկնաբանելով ԶԼՄ–ների հրապարակած այն տեղեկությունը, որ ընտանիքի անդամներին սպանել է Հայաստանում գործող ռազմակայանի զինվորականներից մեկը` Մալխասյանը նշեց, որ «նման վարկած կա, մենք այն քննում ենք»։
«Ներկա պահին մենք պարզում ենք դեպքի հանգամանքները»,– ընդգծեց նա։
Մալխասյանի խոսքով` սպանությունը կատարվել է մի քանի ժամ առաջ։-0-

