531.95
7.48
476.32
+19
Եղանակը Երևանում
Հայ

Ի՞նչ է նշանակում Նոր Զելանդիայում ահաբեկչի զենքի հայերեն գրառումը. «Նովոստի–Արմենիա»–ն վերծանել է բոլոր գրառումները (ՎԻԴԵՈ)

13:39
15 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձել է վերծանել Նոր Զելանդիայում ահաբեկիչների զենքի վրա նշված բոլոր գրությունները։
Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ անհայտները հրաձգություն են սկսել նորզելանդական Քրայսթչըրչ քաղաքի մզկիթներում։

Հարձակվողներից մեկն ավստրալացի ուլտրաաջ ազգայնական Բրենտոն Տարանտն է , ով 17 րոպեների ընթացքում ցանցում սպանությունների ուղիղ եթեր է հեռարձակել։ Տեսանյութում երևում են զենքի և զինամթերքի վրա տարբեր լեզուներով գրառումներ, այդ թվում` հայերեն, իսպաներեն, անգլերեն, սերբերեն և լեհերեն։

Գրառումների վրա նշված են իրական մարդկանց և պատմական իրադարձություններ, որոնք ունեն հակաթուրքական հետք։

Josue Estebanes - 23-ամյա Խոսե Էսթեբանեսը 2018 թվականի հունվարին դատապարտվել է 29 տարվա ազատազրկման մադրիդյան մետրոյում իր վրա հարձակված մի խումբ հակաֆաշիստներից մեկի սպանության համար։

Դատարանը համարել է, որ նրան սպանության է մղել գաղափարախոսական հիմքի վրա ատելությունը։

Milosh Обилић – Միլոշ Օբիլիչը սերբ ժողովրդի ազգային հերոս է։ Ծառայել է Սերբիայի կառավարիչ Ղազար Խրեբելյանինովիչի մոտ 1389 թվականին Օսմանյան կայսրության` Բալկաններ ներխուժելու ժամանակ։ Ըստ լեգենդի, Կոսովոյի դաշտում մենամարտի ընթացքում, որտեղ սերբերը փորձել են պաշտպանել իրենց անկախությունը, Օբիլիչը ներթափանցել է սուլթան Մուրադ Ա–ի մոտ և սպանել նրան, ինչից հետո սպանվել է սուլթանի թիկնապահների կողմից։

Sigizmund of Luxemburg – Սիգիզմունդ Լյուքսեմբուրգցի, Հռոմեական Սրբազան կայսրության կայսր, Հունգարիայի, Գերմանիայի, Չեխիայի, Լոմբարդիայի թագավոր։ 14–րդ դարի սկզբում թուրքերի դեմ խաչակրաց արշավանք է սկսել, որին սատարել է Բոնիֆացիուս 9–րդ Պապը։
Սիգիզմունդի դրոշների ներքո են հավաքվել կամավորներ ողջ Եվրոպայից, առավել ուժեղ համակազմը եղել է Ֆրանսիայից։

Feliks Kazimierz Potocki – Ֆելիքս Կազիմիր Պոտոցկի, Ռեչ Պոսպոլիտայի ռազմական և քաղաքական գործիչ, Պոտոցկիների լեհ ազնվական տան ներկայացուցիչ։
1698 թվականին ջախջախել է ղրիմյան թաթարներին Պոդգայցիի մարտում, որոնց հրահրում էր Օսմանյան կայսրությունը։

Загружается новость ... "Лево"

Սարիղամիշի Ճակատամարտ – Ռուսական կովկասյան բանակի Սարիղամիշի պաշտպանական օպերացիան թուրքական զորքերի դեմ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Պատմականորեն գտնվել է Մեծ Հայքի նահանգի Վանանդի գավառի կազմում, իսկ 1877 թվականին ընդգրկվել է Ռուսական կայսրության կազմում։

1914 թվականի դեկտեմբերին հայ կամավորների մասնակցությամբ 3–րդ թուրքական բանակի դեմ ճակատամարտում լիովին ջախջախվեց գեներալ Էնվեր փաշան` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը։

Iosif Gurko – Իոսիֆ Վլադիմիրի Ռոմեյկո–Գուրկո, ռուս գեներալ–ֆելդմարշալ, ով առավել հայտնի էր իր հաղթանակների շնորհիվ 1877—1878 թթ. ռուս–թուրքական պատերազմում։

Vienna 1683 - 1683 թվականի սեպտեմբերի 12–ին տեղի է ունեցել Վիեննայի ճակատամարտն Օսմանյան կայսրության կողմից Ավստրիայի մայրաքաղաքի երկամսյա պաշարումից հետո։ Քրիստոնյաների հաղթանակն այդ ճակատամարտում ընդմիշտ վերջ է դրել Օսմանյան կայսրության զավթողական պատերազմներին եվրոպական հողում։

Acre 1189 – Ակրայի պաշարումը` Սուրբ հողում Երրորդ խաչակրաց արշավանքի կարևորագույն ճակատամարտն է։ 1189 թվականին երկամյա ծանր պաշարումից հետո խաչակիրներին հաջողվել է հետ բերել ռազմավարական նշանակություն ունեցող Ակրա քաղաքը, որը 100 տարվա ընթացքում մնում էր Երուսաղեմի թագավորության մայրաքաղաքը և խաչակիրների հենարանը։

Էրդողանի արձագանքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է հարձակումը Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքի մզկիթների վրա, և շուտափույթ վերականգնում է մաղթել բոլոր վիրավորներին:

«Իմ երկրի անունից ցավակցություն եմ հայտնում ամբողջ իսլամական աշխարհին և Նոր Զելանդիայի ժողովրդին, ովքեր այս սարսափելի արարքի զոհն են դարձել, որը հանդիսանում է ռասիզմի և իսլամաֆոբիայի աճի օրինակ», - ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին Էրդողանը գրել է Twitter-ի իր էջում:

Զոհերի մասին

Ինչպես հայտնի է դարձել ավելի վաղ, ուրբաթ` մարտի 15-ին, զինված մարդիկ մտել են երկու մզկիթ` Ալ Նուր և Լինվուդ, և հրաձգություն են սկսել։

ՏԱՍՍ-ը մեջբերում է Նոր Զելանդիայի ոստիկանության հանձնակատար Մայք Բուշի խոսքերը, ըստ որի,  41 մարդ սպանվել է Ալ Նուրի մզկիթում, ևս 7-ը` Լինվուդ մզկիթում: Նա հայտնել է նաև, որ վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում: -0-




Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:46
22 Հոկտեմբերի 2019
Դաժան սպանություն Երևանում. 64-ամյա կնոջը դանակահարել են
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է կնոջ դիակը՝ կրծքավանդակի և որովայնի շրջանում բազմաթիվ կտրած-ծակած վերքերով:
15:43
21 Հոկտեմբերի 2019
Երևանի թաղամասերից մեկում քարաթափում է տեղի ունեցել
Երևանի թաղամասերից մեկում քարաթափում է տեղի ունեցել:
15:20
21 Հոկտեմբերի 2019
Ոսկետափ գյուղում 62–ամյա տղամարդը տանն անզգուշությամբ թունաքիմիկատ է խմել ու ժամեր անց մահացել է
Ոսկետափ գյուղում 62–ամյա տղամարդը տանն անզգուշությամբ թունաքիմիկատ է խմել ու ժամեր անց մահացել է:
14:46
21 Հոկտեմբերի 2019
Երևանում 79-ամյա տղամարդը դանակահարել է որդուն
Վիճաբանության ժամանակ 79-ամյա հայրը դանակահարել է որդուն:
13:03
21 Հոկտեմբերի 2019
Մետրոյում ուղևորուհին ընկել է ռելսերի վրա գնացքի գալուց վայրկյաններ առաջ (ՎԻԴԵՈ)
Մետրոյում ուղևորուհին ընկել է ռելսերի վրա գնացքի գալուց վայրկյաններ առաջ:
10:45
21 Հոկտեմբերի 2019
Կրկին 3 զոհ և 1 վիրավոր. Շիրակում Suzuki–ն, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում
Կրկին 3 զոհ և 1 վիրավոր. Շիրակում Suzuki–ն, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում:
23:46
20 Հոկտեմբերի 2019
2 վիրավոր և 3 զոհ. Երևանում BMW–ն բախվել է երկաթե էլեկտրասյանը
2 վիրավոր և 3 զոհ. Երևանում BMW–ն բախվել է երկաթե էլեկտրասյանը:
23:33
20 Հոկտեմբերի 2019
Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Arménie խմբագրության վրա (ՖՈՏՈ)
Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Arménie խմբագրության վրա:
16:27
20 Հոկտեմբերի 2019
Դիտավորյալ վրաերթ` կյանքից զրկելու մտադրությամբ. 30–ամյա քաղաքացին Opel–ով փորձել է վրաերթի ենթարկել 2 քաղաքացու
Դիտավորյալ վրաերթ` կյանքից զրկելու մտադրությամբ. 30–ամյա քաղաքացին Opel–ով փորձել է վրաերթի ենթարկել 2 քաղաքացու:
12:37
20 Հոկտեմբերի 2019
35-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել հարազատների գերեզմանում. Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
00:03
20 Հոկտեմբերի 2019
Երևանում տոնական հրավառության հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել (ՖՈՏՈ)
Երևանում տոնական հրավառության հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել:
13:59
19 Հոկտեմբերի 2019
Օհանավան գյուղում որսորդական հրազենով կրակել են շանն ու դիպել 32–ամյա կնոջը
Օհանավան գյուղում որսորդական հրազենով կրակել են շանն ու դիպել 32–ամյա կնոջը: