Հրդեհ Երևանի Սասունցի Դավիթ կայարանի մոտ. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

13.06.2020, 13:08
Հրդեհ Երևանի Սասունցի Դավիթ կայարանի մոտ. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
Հրդեհ Երևանի Սասունցի Դավիթ կայարանի մոտ. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 12-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավիթ կայարանի մոտ այրվում է թանգարանային գնացք։ Այս մասին հայտնում է ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: -0-