Երևանում 40–ամյա կնոջ Infiniti–ից գողացել են 2000 դոլար, 395 հազ․ դրամ և 680 գրամ ոսկյա զարդեր

01.04.2025, 14:27
40–ամյա կինը հայտնել է, որ օգտվելով մեքենայի դռները բաց լինելու հանգամանքից՝ գողացել են 2150 դոլար, 395 հազար դրամ և 680 գրամ ոսկյա զարդեր
Երևանում 40–ամյա կնոջ Infiniti–ից գողացել են 2000 դոլար, 395 հազ․ դրամ և 680 գրամ ոսկյա զարդեր

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 25-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 40-ամյա մի կին հայտնել է, որ Երևանի Րաֆֆու փողոցի շենքերից մեկի հետնամասում կայանված իր «Ինֆինիտի» մակնիշի մեքենայից, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, գողացել են պայուսակը, որի մեջ 2150 դոլար, 395 հազար դրամ և 680 գրամ ոսկյա զարդեր կային, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից օպերատիվ խումբ է մեկնել: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Երևան քաղաքի քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են երեք երիտասարդ, որոնցից մեկը՝ Երևանի բնակիչ, երկուսը՝ օտարերկրացի:

Մարտի 28-ին նրանք Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և, «Տոյոտա» մակ

նիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն:
Անձնական խուզարկությամբ 35-ամյա երևանցու մոտ հայտնաբերվել են մեքենայի բանալիներ, 1500 դոլար, 397 հազար դրամ, 170 լարի և 40 եվրո:

Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: