Դպրոցականը սպանել է խնամակալ մորը, պառկել քնելու և առավոտը գնացել դպրոց (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՌԴ–ում դպրոցականը կասկածվում է խնամակալ մորը սպանելու մեջ։
Քննիչների խոսքով՝ Ժելեզնոգորսկից 15-ամյա դեռահասը վիճաբանությունից հետո դանակով սպանել է իր խնամակալին, նա դանակի մի քանի հարված է հասցրել կնոջ կրծքավանդակին և որովայնին։ Դրանից հետո պառկել է քնելու և վաղ առավոտյան գնացել դպրոց։ 54-ամյա կնոջ դիակը հայտնաբերել է նրա տարեց մայրը, գրում է gazeta.ru–ն։
Դպրոցականն արդեն ձերբակալվել է։ Ոստիկանությունը հայտնել է, որ նա ունի հոգեկան հիվանդություն, ընտանիքն անբարենպաստ էր։
Ընտանիքի հարևանուհին պատմել է, որ խնամակալը հաճախ է խմել, սպառնացել երեխային ու չի խնամել նրան։
«Միշտ հարբած էր։ Տղան մի տեսակ վախեցած էր, չշփվող, մաշված կեղտոտ հագուստով, առանց սանրվածքի։ Օրերս վիճել է կնոջ հետ, որ ուտելիք գնելու փող տա»,- պատմել է տղամարդը։

