Երևանում մեկ օրում երկու ինքնասպանության փորձ է կանխվել, երկուսն էլ Հաղթանակի կամրջից

19.10.2023, 11:47
Երևանում մեկ օրում երկու ինքնասպանության փորձ է կանխվել, երկուսն էլ Հաղթանակի կամրջից
Երևանում մեկ օրում երկու ինքնասպանության փորձ է կանխվել, երկուսն էլ Հաղթանակի կամրջից
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում նախօրեին երկու ինքնասպանության փորձ է կանխվել, երկուսն էլ Հաղթանակի կամրջից։

Ինքնասպանության առաջին փորձի մասին ահազանգը ստացվել է հոկտեմբերի 18–ին ժամը 11։58–ին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարները հոգեբանի և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, հայտնում են Փրկարար ծառայությունից։

Երկրորդ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 19–ին ժամը 01։00–ին։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակ կամրջից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Խ․ Հ․-ի (ծնված 1983 թ․) ինքնասպանության փորձը։-0-