412.9
5.07
388.28
+7
Եղանակը Երևանում
Հայ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում 2,5 տարեկան երեխա է մահացել. ԲԿ–ն հանդես է եկել պարզաբանմամբ

10:22
01 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ն պարզաբանել է 2,5 տարեկան երեխայի մահվան պատճառները։

Shamshyan.com կայքում լուր է հրապարակվել՝ «Ողբերգական դեպք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում. 2-ամյա մահացած տղայի տատն ու հայրն ասում են. «Բարի լուրի փոխարեն մեզ ասեցին՝ երեխան մահացել է»» վերնագրով։

Ինչպես նշվում է ԲԿ–ի Facebook-յան էջում, նյութը միակողմանի է և չի արտահայտում իրականությունը։

Նոյեմբերի 30-ի երեկոյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է 2,5 տարեկան տղա երեխա, ով նախկինում տասնյակ անգամներ բուժում է ստացել ԲԿ–ում:

Կենտրոն է ընդունվել 4 օր առաջ՝ ծայրահեղ ծանր վիճակում, ունեցել է ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ, ֆիզիկական և մտավոր զարգացման խորը հապաղում, երկկողմանի թոքաբորբ, շնչական անբավարարություն 2-րդ աստիճանի, իմունոդեֆիցիտային վիճակ: 40% քաշի դեֆիցիտ, ցնցումային համախտանիշ, նյութափոխանակային խորը խանգարումներ, պոչուկային շրջանում մեծ պարկելախոց, որը հետևանք է ոչ ճիշտ և լիարժեք խնամքի:

«Երեխային տեսակցելու համար հիվանդանոց եկել է միայն տատիկը, ով ամեն օր շփվել է բաժնի վարիչի և բժիշկների հետ, ում բազմիցս բացատրվել է երեխայի վիճակի ծանրության աստիճանի մասին, որ երեխայի հիվանդությունները ծանր են և անբուժելի։ Ծնողները 4 օրերի ընթացքում երեխային չեն այցելել», – նշվում է հիվանդանոցի տարածած հաղորդագրության մեջ։

Ամբողջ ընթացքում երեխան վերակենդանացման բաժանմունքում ստացել է ինտենսիվ բուժում՝ հակաբակտերիալ թերապիա, արյան փոխներարկում, թթվածնաբուժություն, ինֆուզիոն թերապիա։ Բուժման ֆոնին վիճակը կայունացնել հնարավոր չի եղել, 4 օր անց երեխան մահացել է։

Հայրը մահվան մասին տեղեկանալուց հետո ներխուժել է վերակենդանացման բաժանմունք, դրսևորել է ագրեսիվ վարք, հնչեցրել է սպառնալիքներ։ Բժշկական անձնակազմի և բուժվող երեխաների անվտանգության պահպանման նկատառումներով հրավիրվել է ոստիկանություն:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:51
18 Մարտի 2023
Քանաքեռավանի մոտ մեքենաներ են բախվել, տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է
Քանաքեռավանի մոտ մեքենաներ են բախվել, տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է
21:53
17 Մարտի 2023
Երևանում տաքսու վարորդը հափշտակել է տեղափոխելու համար իրեն վստահված 5000 դոլարը, հետո վերադարձնելու համար պահանջ է ներկայացրել
Երևանում տաքսու վարորդը հափշտակել է տեղափոխելու համար իրեն վստահված 5000 դոլարը, հետո վերադարձնելու համար պահանջ է ներկայացրել
12:57
17 Մարտի 2023
Գեղարքունիքում Mitsubishi–ն շրջվել ու հայտնվել է ձորակում, կա վիրավոր
Գեղարքունիքում Mitsubishi–ն շրջվել ու հայտնվել է ձորակում, կա վիրավոր
10:59
17 Մարտի 2023
Երևանում դանակահարություն է տեղի ունեցել, 21–ամյա երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
Երևանում դանակահարություն է տեղի ունեցել, 21–ամյա երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
16:25
16 Մարտի 2023
Իրանում գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում
Իրանում գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում
12:54
16 Մարտի 2023
4 զինծառայող վնասվածք է ստացել Սյունիքում մեքենայի վթարի հետևանքով
4 զինծառայող վնասվածք է ստացել Սյունիքում մեքենայի վթարի հետևանքով
12:35
16 Մարտի 2023
Երևանում քիչ առաջ ինքնասպանության փորձ է կանխվել
Դեպքի վայր են ժամանել փրկարարներ և պարեկներ
11:57
16 Մարտի 2023
Վարորդը տեղում մահացել է. Երևանում տեսախցիկն արձանագրել է ողբերգական ավտովթարի պահը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է Երևանում մարտի 14–ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պահը. ՎԻԴԵՈ
15:41
15 Մարտի 2023
«Դալմա»–ի մոտ 2 տարեկան երեխան արգելափակվել է մեքենայում, օգնության են հասել փրկարարները
«Դալմա»–ի մոտ 2 տարեկան երեխան արգելափակվել է մեքենայում
14:11
15 Մարտի 2023
Կանգնեցրել էր տաքսին, վիճել նախկին կնոջ հետ ու կրակել. մանրամասներ Երևանում տեղի ունեցած միջադեպից (ՎԻԴԵՈ)
Կանգնեցրել էր տաքսին, վիճել նախկին կնոջ հետ ու կրակել. հրապարակվել են կադրեր նախօրեին տեղի ունեցած միջադեպի վայրից
11:32
15 Մարտի 2023
Ողբերգական դեպք Գեղարքունիքում. Սևանա լճից 66–ամյա տղամարդու դի է դուրս բերվել
Ողբերգական դեպք Գեղարքունիքում. Սևանա լճից 66–ամյա տղամարդու դի է դուրս բերվել
15:46
14 Մարտի 2023
40–ամյա տղամարդը 82–ամյա տատիկին սպառնացել ու գումար է պահանջել, բայց, չստանալով, հափշտակել է կարի մեքենան
40–ամյա տղամարդը 82–ամյա տատիկին սպառնացել ու գումար է պահանջել, բայց, չստանալով, հափշտակել է կարի մեքենան