Սանկտ Պետերբուրգ-Երևան օդանավը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիում

11.10.2019, 22:19
Սանկտ Պետերբուրգ-Երևան օդանավը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիում:

Սանկտ Պետերբուրգ-Երևան օդանավը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիում

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթն իրականացնող Boeing 737-700 EK 73 786 տիպի օդանավը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիում։ 

Այս մասին նշվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Facebook–յան էջում։ 

«Տեղեկացնում ենք, որ 11.10.2019 թվականին Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը, որն իրականացնում էր «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը՝ Boeing 737-700 EK 73 786 ինքնաթիռով, տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Համապատասխան սպասարկում անցնելուց հետո՝ օդանավը բարեհաջող վերադարձել է Երևան», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–