439.41
4.47
403.94
+7
Եղանակը Երևանում
Հայ

«Նուբարաշեն» ՔԿՀ–ում հայտնաբերվել է 41–ամյա դատապարտյալի դի` կախված վիճակում

12:59
22 Փետրվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. 2022 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է դատապարտյալ, 1981թ. ծնված, 2015թ. ՀՀ ՔՕ 104հ. (սպանություն) 1մ. դատապարտված Կ. Ա.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում, հաղորդում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը:

Պատիժը կրելու ընթացքում դատապարտյալը պարբերաբար կատարել է ինքնավնասումներ, իսկ 2020 թվականին կատարել էր ինքնասպանության փորձ, որը կանխվել էր հիմնարկի աշխատակիցների կողմից:

«Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ Կ. Ա.-ն ունեցել է մի շարք հիվանդություններ, տարբեր ժամանակահատվածներում բուժում է ստացել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, մշտապես գտնվել է հոգեբույժի դինամիկ հսկողության տակ: Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի մասնագետներն անհատական ընդունելության ընթացքում դատապարտյալի հետ իրականացրել են հուզական վիճակի կայունացման, ինչպես նաև համապատասխան բացատրական և խորհրդատվական աշխատանքներ հացադուլի, ինքնավնասումների բացասական հետևանքների, իր իրավունքների, ինչպես նաև իր կողմից ներկայացված խնդիրները և խնդրանքները համապատասխան իրավական ընթացակարգով լուծելու վերաբերյալ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
06 Մարտի 2024
Գեղարքունիքում մեքենաներ են բախվել․ կա զոհ և հինգ վիրավոր
Գեղարքունիքում մեքենաները բախվել ու ջարդուփշուր են եղել․ կա զոհ և հինգ վիրավոր
14:47
06 Մարտի 2024
Քաղաքացին բարձրացել է Արագած լեռն ու առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել․ դեպքի վայրում է փրկարարների 3 մարտական հաշվարկ
Քաղաքացին բարձրացել է Արագած լեռն ու առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել
11:53
06 Մարտի 2024
Խոշոր հրդեհ Երևանում․ տարհանվել է 7 մարդ և 1 շուն, բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի (ՖՈՏՈ)
Խոշոր հրդեհ Երևանում․  բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի․ ՖՈՏՈ
21:15
05 Մարտի 2024
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
11:05
05 Մարտի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
15:04
04 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ 5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա (ՖՈՏՈ)
5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա․ ՖՈՏՈ
13:38
04 Մարտի 2024
Նոր Խարբերդում 73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով վերջինիս որդին կալանավորվել է
57-ամյա տղամարդը վիճաբանել է 73-ամյա մոր հետ, հրել է նրան, մայրն ընկել է, գլուխը հարվածել սեղանին և կորցրել գիտակցությունը
11:28
04 Մարտի 2024
Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Քիչ առաջ Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
11:12
04 Մարտի 2024
Բնակարանում մայր և դստեր դիեր են հայտնաբերվել
Սարսափելի դեպք Գյումրիում
22:32
02 Մարտի 2024
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է (ՖՈՏՈ)
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է. ՖՈՏՈ
21:15
01 Մարտի 2024
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է