553.13
6.61
488.5
+4
Եղանակը Երևանում
Հայ

Ներկայացել է որպես ադրբեջանցի, պահանջել մերկ լուսանկար՝ անհետ կորածի մասին տեղեկություն տալու դիմաց. ԱԱԾ–ի բացահայտումը (ՎԻԴԵՈ)

11:48
15 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական կերպով շարունակելով հանրային տարբեր բնագավառներում առկա հանցավոր դրսևորումները կանխելու և բացահայտելու ուղղությամբ իր գործառույթների անշեղ իրացումը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզել է, որ Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին, Facebook.com սոցիալական ցանցում հանդես գալով  «Ազիզ Մուրադով» տվյալներով, նույն ցանցի միջոցով կապ է հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում անհետ կորած համարվող զինծառայողների մերձավոր ազգականների իգական սեռի ներկայացուցիչների հետ, որոնց թվում եղել է նաև 16 տարին չլրացած մեկ երեխա և, ներկայանալով որպես ադրբեջանցի, վերջիններիս սուտ տեղեկություններ է հայտնել նրանց գտնվելու վայրի ու պահման պայմանների մասին, որից հետո անհետ կորածների մասին որոշակի տեղեկություններ հայտնելու դիմաց պահանջել է հիշյալ սոցիալական ցանցի՝ իր էջին ուղարկել մերկ վիճակում կատարված լուսանկարներ և տեսագրություններ՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել կամ բռնություն գործադրել նրանց գերեվարված հարազատների նկատմամբ, հաղորդում է ՀՀ ԱԱ–ն: 

Վերոհիշյալ դիտավորյալ գործողություններով սոցիալական ցանցի՝ նշված օգտատերը կատարել է մարդկանց, այդ թվում՝ 16 տարին չլրացած երեխայի շահագործում, որը դրսևորվել է իգական սեռի մի խումբ անձանց շահագործման վիճակի մեջ դնելով՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև վիճակի խոցելիությունն օգտագործելու միջոցով: 

«Վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա բերման է ենթարկվել տվյալ սոցիալական ցանցում «Ազիզ Մուրադով» տվյալներով գրանցված ՀՀ քաղաքացին, ով ձերբակալվել և տվել է խոստովանական ցուցմունքներ: Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է»,– նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Նախաքննության ընթացքում պարզաբանվել են շուրջ մեկ տասնյակ  տուժողներ, ովքեր դեպքի հանգամանքների վերաբերյալ տվել են համապատասխան պարզաբանումներ, կատարվել են բազմաթիվ անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ կատարված խուզարկությունների արդյունքում կասկածյալի բնակարանում հայտնաբերվել և առգրավվել են վերջինիս կողմից շահագործված բջջային հեռախոսները, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ: 

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ օրենքով իրեն վերապահված գործիքակազմի կիրառմամբ հետևողական կերպով շարունակելու է իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկել իրավիճակից բխող վճռական գործողություններ՝ կանխելու խոցելի իրավիճակում հայտնված անձանց նկատմամբ հնարավոր հանցավոր ոտնձգությունները և տեղեկացնում, որ նկարագրված հանցավոր արարքները դասվում են առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, որոնց համար որպես պատիժ նախատեսված է տասից տասներկու  տարի ժամկետով ազատազրկում: Միաժամանակ, ՀՀ ազգային անվտանգություն ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է հանրությանն ապավինել բացառապես պաշտոնական աղբյուրներին, զերծ մնալ կասկածելի ծագումնաբանություն ունեցող բոլոր տեսակի առաջարկներից, իսկ այդպիսի առաջարկների դեպքում անհապաղ իրազեկել իրավապահ մարմիններին՝ այդ կերպ խուսափելով խարդախության զոհի կամ այլ խոցելի վիճակում հայտնվելուց», – նշում են ԱԱԾ–ից: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն պացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:16
02 Դեկտեմբերի 2021
Մեքենան գողացել էր ու թաքցրել էր խոտի դեզի տակ․25-ամյա երիտասարդը կալանավորվել է (ՎԻԴԵՈ)
Մեքենան գողացել էր ու թաքցրել էր խոտի դեզի տակ․25-ամյա երիտասարդը կալանավորվել է.ՎԻԴԵՈ
14:46
02 Դեկտեմբերի 2021
Երևանում մարդատար «Գազել» է վթարի ենթարկվել․ կան վիրավորներ
Երևանում մարդատար «Գազել» է վթարի ենթարկվել․ կան վիրավորներ
12:32
02 Դեկտեմբերի 2021
Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում․Ford-ը հայտնվել է արգելապատնեշի վրա, կա վիրավոր
Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում․Ford-ը հայտնվել է արգելապատնեշի վրա, կա վիրավոր
19:26
01 Դեկտեմբերի 2021
Արարատի մարզի ջրանցքում տղամարդու դի է հայտնաբերվել. նա որոնվում էր որպես անհետ կորած
Արարատի մարզի ջրանցքում տղամարդու դի է հայտնաբերվել. նա որոնվում էր որպես անհետ կորած
11:43
01 Դեկտեմբերի 2021
ՀՀ–ում 32–ամյա տղամարդը Tiktok–ով պահանջել է 12 և 10 տարեկան երեխաներից կատարել սեռական բնազդը գրգռող գործողություններ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
32–ամյա տղամարդը Tiktok–ով պահանջել է 12 և 10 տարեկան երեխաներից կատարել սեռական բնազդը գրգռող, անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող գործողություններ
10:39
01 Դեկտեմբերի 2021
Արտակարգ պատահար Երևանում.մեքենան ընկել է շինհրապարակի փոսը, ներսում 5–ամյա երեխա է արգելափակվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արտակարգ պատահար Երևանում.մեքենան ընկել է շինհրապարակի փոսը, ներսում 5–ամյա երեխա է արգելափակվել.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
10:22
01 Դեկտեմբերի 2021
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում 2,5 տարեկան երեխա է մահացել. ԲԿ–ն հանդես է եկել պարզաբանմամբ
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում 2,5 տարեկան երեխա է մահացել. ԲԿ–ն հանդես է եկել պարզաբանմամբ
10:59
30 Նոյեմբերի 2021
Երևանում 15–ամյա երիտասարդը դանակահարել է նախկին փեսային
Երևանում 15–ամյա երիտասարդը դանակահարել է նախկին փեսային
20:00
29 Նոյեմբերի 2021
Շիրակի մարզում կամուրջ է փլուզվել
Շիրակի մարզում կամուրջ է փլուզվել, երթևեկությունը դարձել է միակղմանի
19:28
27 Նոյեմբերի 2021
Հայաստանում բերման են ենթարկվել մի քանի տասնյակ «օրենքով գողեր» և հանցավոր հեղինակություններ (ՎԻԴԵՈ)
Հայաստանում բերման են ենթարկվել մի քանի տասնյակ «օրենքով գողեր» և հանցավոր հեղինակություններ.ՎԻԴԵՈ
18:14
26 Նոյեմբերի 2021
Սարսափելի դեպք Երևանում. բակերից մեկում հայտնաբերվել է աթոռին նստած տղամարդու դի` գլխի մասում հրազենային վնասվածքով
Սարսափելի դեպք Երևանում. բակերից մեկում հայտնաբերվել է աթոռին նստած տղամարդու դի` գլխի մասում հրազենային վնասվածքով
13:53
26 Նոյեմբերի 2021
Եղվարդում բախվել են կանչով հիվանդի մոտ մեկնող շտապօգնության մեքենան, Toyota–ն ու ՎԱԶ–ը. բժիշկն ու բուժքույրը հոսպիտալացվել են
Եղվարդում բախվել են կանչով հիվանդի մոտ մեկնող շտապօգնության մեքենան, Toyota–ն ու ՎԱԶ–ը. բժիշկն ու բուժքույրը հոսպիտալացվել են