Մինվոդի–Երևան օդանավը վթարային վայրէջք է կատարել
17.01.2025,
21:31
Միներալնիե Վոդի-Երևան չվերթը վթարային վայրէջք է կատարել մեկնման օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Red Wings ավիաընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռը, որը թռչում էր Միներալնիե Վոդիից Երևան, հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդի օդանավակայանում, հայտնել է REN TV-ի աղբյուրը, որը ծանոթ է իրավիճակին։
«Միներալնիե Վոդի-Երևան 4331 չվերթը վթարային վայրէջք է կատարել մեկնման օդանավակայանում, պատճառը եղել է օդորակման համակարգի անսարքությունը»,- տեղեկացրել է զրուցակիցը։
Ինքնաթիռում եղել է 86 ուղևոր և անձնակազմի չորս անդամ, ոչ ոք չի տուժել: Մանրամասները ճշտվում են։