572.14
6.66
485.32
+34
Եղանակը Երևանում
Հայ

Կրակահերթեր Երևանում. Toyota Highlander–ից կրակել են երկու տղամարդու ուղղությամբ

12:15
05 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

2019թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, «Աստղիկ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1957 և 1974թթ.:

Նախնական տվյալներով՝ 2019թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18:50-19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում «Toyota Highlander» մակնիշի ավտոմեքենայի միջից հրազենից կրակահերթ է արձակվել 1957 և 1974թթ. ծնված տղամարդկանց ուղղությամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (մահափորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Երկու անձ ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ. կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ պարկուճներ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ: Առգրավվել են դեպքի պահին տուժածների հագին եղած հագուստները:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական, դատագենետիկական:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի/անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:45
11 Օգոստոսի 2020
34-ամյա երևանցին մի կնոջ պարանոցից պոկել է ոսկյա շղթան ու փախել. նա ձերբակալվել է
34-ամյա երևանցին մի կնոջ պարանոցից պոկել է ոսկյա շղթան ու փախել. նա խոստովանել է, որ հուլիսին նույն փողոցում նույն եղանակով հափշտակել է նաև մեկ այլ կնոջ վզնոց․ ՎԻԴԵՈ
11:15
11 Օգոստոսի 2020
Կրակոց է հնչել Երևանի Հրազդանի կիրճի «Բիձու գյոլ» կոչվող տարածքում. բերման է ենթարկվել 10 անձ
Կրակոց է հնչել Երևանի Հրազդանի կիրճի «Բիձու գյոլ» կոչվող տարածքում. բերման է ենթարկվել 10 անձ
20:36
10 Օգոստոսի 2020
Գեղարքունիքի լճերից մեկում 37-ամյա տղամարդ է խեղդվել
Գեղարքունիքի լճերից մեկում 37-ամյա տղամարդ է խեղդվել
17:25
10 Օգոստոսի 2020
Շիրակի մարզի բնակիչը հորթերին գողացել և մեքենայով տեղափոխել է Սպիտակ (ՎԻԴԵՈ)
Շիրակի մարզի բնակիչը հորթերին գողացել և մեքենայով տեղափոխել է Սպիտակ. ՎԻԴԵՈ
17:10
10 Օգոստոսի 2020
Գարեջրի շշով հարվածել է ոստիկանին. Արարատի բնակչի նկատմամբ քրգործ է հարուցվել
Գարեջրի շշով հարվածել է ոստիկանին. Արարատի բնակչի նկատմամբ քրգործ է հարուցվել
16:26
10 Օգոստոսի 2020
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը» կալանավորվել է
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը» կալանավորվել է
15:40
10 Օգոստոսի 2020
Ողբերգություն հայտնի դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի ընտանիքում. ՃՏՊ-ի հետևանքով մահացել է նրանց դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (ՖՈՏՈ)
Ողբերգություն հայտնի դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի ընտանիքում. ՃՏՊ-ի հետևանքով մահացել է նրանց դուստրը, նրա ամուսինն ու երեխաները. ՖՈՏՈ
14:51
10 Օգոստոսի 2020
26-ամյա երիտասարդը Հոռոմ գյուղի դաշտերում բազե է որսացել․ նրան բերման են ենթարկել (ՎԻԴԵՈ)
Բերման է ենթարկվել բազե որսած 26-ամյա երիտասարդը․ ՎԻԴԵՈ
12:19
10 Օգոստոսի 2020
Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկների ապօրինի արդյունահանման գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել (ՎԻԴԵՈ)
Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկների ապօրինի արդյունահանման գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել․ ԱԱԾ. ՎԻԴԵՈ
10:43
10 Օգոստոսի 2020
Սյունիքում «UAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «KamAZ»-ին․ վարորդը հոսպիտալացվել է
Սյունիքում «UAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «KamAZ»-ին․ վարորդը հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատել են միջին ծանրության
20:55
09 Օգոստոսի 2020
Սևան-Հրազդան դերիվացիոն ջրանցքում 15-ամյա տղա է խեղդվել
15-ամյա տղան ընկել է Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի մոտակայքում գտնվող ջրատարը․ ջրափրկարարները դուրս են բերել նրա դին
18:30
09 Օգոստոսի 2020
ՃՏՊ Երևան-Սիսիան ավտոճանապարհին. կա 4 զոհ, նրանց թվում՝ 9 և 15 տարեկան երեխաներ (ՖՈՏՈ)
Երևան-Սիսիան ավտոճանապարհին իրար են բախվել «Toyota Fortuner»-ը և «Mercedes»-ը․ կա 4 զոհ, նրանց թվում՝ 9 և 15 տարեկան երեխաներ. ՖՈՏՈ