437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

Խուլիգանություն Թաիրովում գտնվող ակումբներից մեկում. կասկածյալներից մեկը Փարաքար համայնքի ղեկավարն է

16:07
25 Ապրիլի 2023
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Արմավիրի մարզի Թաիրով համայնքի ակումբներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ 2023թ.-ի ապրիլի 23-ին, գիշերը, Արմավիրի մարզի Թաիրով համայնքում գտնվող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում տեղի ուենցած դեպքի վերաբերյալ Ոստիկանությունից ստացված նյութերի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես նշել է Աբրահամյանը Facebook–յան իր էջում, կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են ակումբի տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչները:

Загружается новость ... "Лево"

«Հարցաքննվել են մի շարք անձինք։ Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում են անհետաձգելի քննչական և վարույթային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ինչպես նաև դրանում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ: Այդ նպատակով Ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն», – նշել է Աբրահամյանը։

Shamshyan.com–ի տեղեկություններով, Փարաքար գյուղի բնակիչներ 36-ամյա Դ. Մինասյանը և 33-ամյա Գ. Մարտիրոսյանը, իրենց ընկերների հետ միասին գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, անհարկի վիճաբանել են նշված ակումբում գտնվող անձանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հաճախորդների, նշված ակումբի աշխատակիցների, պարուհիների և անվտանգության աշխատակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բռնություն են գործադրել հաճախորդների նկատմամբ և ապակյա բաժակներով հարվածել պատերին, կոտրել ակումբի ապակիները, այնուհետև նույն վարքագիծը դրսևորել ակումբից դուրս ընկած ճանապարհի երթևեկելի հատվածում, խափանել են ավտոմեքենաների բնականոն երթևեկությունը:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Դ․ Մինասյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարն է։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը