408.32
6.72
405.32
+18
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնաբերվել էր մի քանի տասնյակ փաթեթ մեթամֆետամին, մարիխուանա և լիրիկա. Տելեգրամով թմրանյութ իրացնելու դեպք է բացահայտվել (ՎԻԴԵՈ)

21:15
19 Հուլիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը, որն իրացրին ոստիկանության Աշտարակի բաժնի գործընկերների և Արագածոտնի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Օպերատիվ խմբերը Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնաբերեցին երեք տղամարդու, որոնք ձերբակալվեցին ու, «Մերսեդեսով» հանդերձ, բերվեցին ոստիկանություն:

Կասկածանքը թմրանյութ ձեռք բերելը, պահելն ու իրացնելն էր։ Երևանի բնակիչ, 32-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երեք փաթեթ մեթամֆետամին, 30-ամյա երևանցու մոտ լիրիկայի 28 դեղահաբ կար, իսկ վարորդի` Զովունի գյուղի 30-ամյա բնակչի մոտ` մարիխուանա:

Մեքենայի զննությամբ հայտնաբերվածը շատ ավելին էր` ընդհանուր մոտ 53 գրամ մեթամֆետամինի 49 փաթեթ, մոտ 93 գրամ մարիխուանայի 58 փաթեթ և լիրիկայի 130 հաբ:

Ձեռնարկված հետագա միջոցառումներով պարզվել է, որ թմրամիջոցներն իրացրել էր 32-ամյա երևանցին՝ «տելեգրամ» հավելվածի էջերից մեկի միջոցով, որի գործունեությունը կասեցվել է:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
09 Սեպտեմբերի 2022
Առինջ գյուղում հարվածել են խանութի 70–ամյա աշխատակցուհու աչքին և գրպանից գողացել 250 000 դրամ
Առինջ գյուղում հարվածել են խանութի 70–ամյա աշխատակցուհու աչքին և գրպանից գողացել 250 000 դրամ
10:15
09 Սեպտեմբերի 2022
Տավուշի անտառներում Մարոկկոյի քաղաքացի է մոլորվել
Տավուշի անտառներում Մարոկկոյի քաղաքացի է մոլորվել
16:04
08 Սեպտեմբերի 2022
Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորը հայտնի երգչի դուստրն է
Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորը հայտնի երգչի դուստրն է
11:56
08 Սեպտեմբերի 2022
Ողբերգական վրաերթ Երևանում. կին հետիոտնը տեղում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանում. կին հետիոտնը տեղում մահացել է
10:15
08 Սեպտեմբերի 2022
Երևանի կենտրոնում գիշերը փորձել են գողանալ 23-ամյա երիտասարդի հեռախոսը, հետո էլ դանակահարել են
Երևանի կենտրոնում գիշերը փորձել են գողանալ 23-ամյա երիտասարդի հեռախոսը, հետո էլ դանակահարել են
22:22
07 Սեպտեմբերի 2022
Լճից 61-ամյա տղամարդու դի է դուրս բերվել՝ պատռված վերքերով, նա որոնվում էր որպես անհետ կորած
Լճում հայտնաբերվել է տղամարդու դի` կրծքավանդակի ձախ կեսի, պարանոցի աջ հատվածի և այտի շրջանում պատռված վերքերով
13:04
07 Սեպտեմբերի 2022
Ջերմուկ տանող ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել
Ջերմուկ տանող ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել
10:15
07 Սեպտեմբերի 2022
Տավուշում ջրամբարից տղամարդու դի է դուրս բերվել
Տավուշում ջրամբարից տղամարդու դի է դուրս բերվել
19:37
06 Սեպտեմբերի 2022
Գիշերն ամուսինները քնած են եղել, 49–ամյա տղամարդը մտել է ննջասենյակ ու հեռախոսներ գողացել (ՎԻԴԵՈ)
Գիշերն ամուսինները քնած են եղել, 49–ամյա տղամարդը մտել է ննջասենյակ ու հեռախոսներ գողացել. ՎԻԴԵՈ
16:05
06 Սեպտեմբերի 2022
Խոշոր ավտովթար Սյունիքում. 5 վիրավորներից 4–ը երեխաներ են
Սյունիքում Opel–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և կողաշրջվել
10:15
06 Սեպտեմբերի 2022
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 18-ամյա քաղաքացի է մահացել
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 18-ամյա քաղաքացի է մահացել