Գնացել էր գերեզմանատուն ու անհայտ կորել․ 73–ամյա կնոջ դին հայտնաբերվել է ջրատարում
20.01.2025,
12:13
3 ամիս որպես անհետ կորած որոնվող կնոջ դին հայտնաբերվել է ջրատարում

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 26-ին հաղորդվել էր 73-ամյա Գրետա Զաքարյանի՝ գերեզմանատուն գնալու և անհայտ կորելու մասին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների կողմից ձեռնարկված որոնողական միջոցառումների արդյունքում հունվարի 17-ին կնոջ դին հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի ջրատարներից մեկի մեջ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: