Ֆրանսիական Վերսալի մոտակայքում ուժեղ հրդեհ է բռնկվել (ՎԻԴԵՈ)

23.04.2019, 22:24
Ֆրանսիական Վերսալի մոտակայքում ուժեղ հրդեհ է բռնկվել:
Ֆրանսիական Վերսալի մոտակայքում ուժեղ հրդեհ է բռնկվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ուժեղ հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի Վերսալ քաղաքի համանուն պալատային համալիրի մոտակայքում, հաղորդում է lenta.ru–ն։

Հայտնի է, որ հրդեհը բռնկվել է ավտոմոբիլային պահեստում։ Հարակից փողոցների երթևեկությունը սահմանափակվել է, միջադեպի վայրում աշխատում է 26 հրշեջ մեքենա։ Հաղորդվում է, որ տուժածներ չկան։

Ոչինչ չի սպառնում պալատին, որը 1666–1789թթ.–ին եղել է ֆրանսիացի միապետերի պաշտոնական նստավայրը։ 1979թ.–ին պալատային համալիրը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ–ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։–0–